Վարքագիծը՝ աշխարհի հետ փոխազդեցության միջոց

64.thumb

Եթե դուք ձեզ խուլիգանի պես պահեք` տուգանքներ կստանաք, կփչացնեք շրջապատի հետ հարաբերությունները, կկորցնեք աշխատանքը: Ձեզ խուլիգանի պես պահելու դեպքում՝ էլի շատ բաներ կկորցնեք։ Եվ ավելորդ է ասել, որ իրականում դուք ամենևին էլ խուլիգան չեք․ ուղղակի որոշել եք ձեզ այդպես պահել։ Եթե, անգամ ձևացնեք, որ դա գիտական նպատակներով է արվում, միևնույնն է, վատ հետևանքներն անխուսափելի են։

Եթե դուք ձեզ հարբեցողի պես եք պահում` խմում եք ամեն երեկո և հանգստյան օրերին, աշխատանքի ժամերին զբոսնում եք և քամուն եք տալիս փողերը, վատ հետևանքներ կլինեն: Լյարդի հերը կանիծեք, ձեզ կդադարեն հարգել, աշխատանքից էլ կվռնդեն։ Թեև նախկինում կախվածություն չեք ունեցել՝ կդառնաք այդպիսին, եթե երկար և շարունակաբար հարբեցողի դեր խաղաք:

Վարքագիծն աշխարհի, տիեզերքի, շրջակա միջավայրի հետ փոխազդեցության միջոց է:

Հենց այն միջավայրը, որը շրջապատում է մեզ, կախված մեր վարքից՝  իրականությունը փոխում է։ Սկսում են տեղի ունենալ հենց այն իրադարձությունները, որոնք մենք մեր վարքագծով ստեղծում ենք:

Հետևաբար, գոյություն ունի հաջողության հիմնական կանոն ՝ ձեզ պահեք հաջողակ մարդու պես:

Նման վարքագիծը ձեզ հաջողություն և բարեկեցություն կբերի: Մի՛ ձևացրեք, թե հարուստ եք կամ բախտավոր: Դա դժվար է, դրա համար բավարար ուժեր չկան, սակայն քեզ արժանավայել և հաջողակ պահել հո՞ կարող ես:

  • ձեր կյանքից անընդհատ մի՛ բողոքեք: Կարող եք երբեմն ինչ-որ բաներ պատմել, բայց հենց ինքներդ ձեզ բռնացնեք բողոքելուց` դադարեցրե՛ք: Բողոքները խլում են երջանկությունն ու էներգիան․ ձեր շուրջ իրադարձությունները կձևավորվեն այնպես, որ բողոքելու ավելի ու ավելի շատ պատճառներ լինեն:
  • ձեր ունեցածն իմաստուն կերպով կիսե՛ք ուրիշների հետ: Եթե ​​ձեր ունեցածը միայն հաց է, թռչուններին կերակրեք փշրանքներով: Նա, ով կարող է ինչ-որ բան տալ, երջանիկ է, ուրեմն՝ բան ունի տալու: Ավելորդ բան ունի: Իրադարձությունները կզարգանան այնպես, որ դուք բաժանելու բան ունենաք: Դրա համար կսկսեն ավելորդ ռեսուրսներ հայտնվել:
  • մի՛ հրահրեք բախումներ կամ մի՛ հարձակվեք ուրիշների վրա: Կարող եք և պետք է ինքներդ ձեզ պաշտպանեք, բայց պետք չէ ագրեսիա ցուցաբերել: Մի՛ խառնվեք ուրիշի գործերին, մի՛ խախտեք նրանց անձնական սահմանները, մի՛ տարածեք վատ լուրեր և մի՛ արժեզրկեք ուրիշների հաջողությունները: Կենտրոնացեք ձե՛ր գործերի վրա: Հաջողակ մարդիկ չար կամ նախանձկոտ չեն լինում: Նման կերպ վարվելու դեպքում՝ ձեզ համար իրադարձությունները բարենպաստ կզարգանան:

Ահա և երեք պարզ կանոն` հաջողության հասնելու համար: Ճիշտ փոխազդեցության մեջ եղեք աշխարհի և տիեզերքի հետ: Ձեր գործողությունները կփոխեն իրականությունը դեպի լավը, եթե ձեզ ճիշտ պահեք: Նա, ով իրեն պահում է որպես հաջողակ մարդ, ստանում է բարեկեցություն: Անհրաժեշտ չէ ձեր մտքերը հարմարեցնել, բավական է միայն ձեր վարքը հարմարեցնել: Կարող եք սկսել հենց հիմա: Ամրագրեք` ասելով. «Ես հաջողակ մարդ եմ, և ես կստանամ բարիքներ»: Սա առաջին քայլն է: Դժվար չէ, ճի՞շտ է: Եվ մնացած ամեն ինչ նույնպես դժվար չէ:

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s