Կանգ առեք և լրջորեն գնահատեք ձեր վիճակը

145170686_1239315656486825_3166247782989571835_n

Նշաններ կան, որոնք հուշում են`  ձեր պաշտպանողականությունը թուլանում է: Ազդանշանային համակարգն անջատված է, և ամրոցը պաշտպանված չէ կամ էլ` ուր որ է կդադարի պաշտպանել: Դեռևս սարսափելի ոչինչ չի պատահել, բայց իրավիճակը շատ նման է, երբ տան դուռը փակված չէ, կամ էլ` դռան, որն ունի խախուտ և թույլ կողպեք: Կարելի է երկար ապրել`  չիմանալով, որ կարող է փորձանք պատահել: Բայց կարող են նաև չար մարդիկ ներս մտնել և թալանել կամ հարձակվել: Հետևաբար, արժե ուշադրություն դարձնել թույլ պաշտպանվածության պարզ նշաններին:

 ✅ուշադրության նվազում: Ուշադրությունը մեր գլխավոր պաշտպանությունն է: Մեր կյանքը դրանից է կախված դեռևս հնագույն ժամանակներից: Ապրում էր նա, ով նախապես նկատում էր վտանգը: Եվ նա, ով արագ նկատում էր ռեսուրսը՝  սնունդ, ապաստան, ջուր, ճանապարհ․․․

Եթե դուք դառնում եք մտամոլոր, մոռանում եք վերցնել բանալիները, անցնում եք կարմիր լույսի տակով, կորցնում եք կարևոր իր, մոռանում եք կարևոր գործի մասին, նշանակում է` ձեր պաշտպանությունը թուլացել է: Հարկավոր է կենտրոնացնել ուշադրությունը, մարզել այն, աշխատեցնել այդ գործառույթը։ Կամքի ուժի շնորհիվ հնարավոր է վերադարձնել ուշադրությունը:

✅գլխում պտտվում են միևնույն անհանգստացնող մտքերը: Դժվարանում եք կտրվել այդ մտքերից: Դա ռումինացիա է, երևույթ, որը նման է միևնույն բանն անընդհատ ծամելուն: Այս դեպքում դուք ինքներդ եք գողանում ձեր պաշտպանության էներգիան ՝  անիմաստ պատճառաբանությամբ բեռնելով ուղեղը: Հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ կամ գիտակցաբար իրավիճակից դուրս գալ ինքնուրույն: Շեղեք ձեզ`  զբաղվելով դրական և արդյունավետ գործունեությամբ:

✅ ձեր նկատմամբ սկսել են անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: Հնարավոր է ուղղակի հարձակումներ չլինեն, բայց առկա է որոշակի անտեսում: Ձեր կարծիքը չի լսվում:  Ձեզ հասկացնում են, որ «ձեր տեղը տասներորդում է»: Ձեզ դիպչում են հերթում, հրում են տրանսպորտում, կտրում են ճանապարհը: Ձեզ հետ անքաղաքավարի են վարվում տարբեր ատյաններում: Այնպիսի զգացողություն է` ասես հեղինակազրկվել եք և կորցրել հասարակության մեջ ունեցած ձեր կշիռը:

✅ և ամենացցուն նշանը` ագրեսիա: Ձեր մասին գարշելի բաներ են գրում, հարձակվում են փողոցում, փորձում են թալանել, վիրավորել։ Ագրեսիա կարող է լինել և մտերիմ մարդկանց կողմից։ Սկսվում են մեղադրանքները, բախումները, սահմանի խախտումները․․․

Եթե ​​առկա են այս նշանները, ուրեմն ժամանակն է հանգստանալ: Կանգ առնել և լրջորեն գնահատել ձեր վիճակը: Հնարավոր է` դուք պարզապես հոգնել եք, սպառվել եք, ձեզ ծանրաբեռնել եք, բայց դեռ չեք գիտակցում: Իներցիայից դուրս եկեք…

Հնարավոր է` դուք միաժամանակ մի քանի սթրեսի եք դիմակայել, որոնք ձեզ աննշան են թվացել, բայց որոնք միասին  ձեզնից խլել են պաշտպանական շատ էներգիա: Հնարավոր է նաև, որ սթրեսը մեկն է եղել և ձեզ թվացել է, որ դուք այն հաղթահարել եք, սակայն, իրականում  ձեզ տանջում է չլուծված իրավիճակը կամ հոգեկան ցավը, որը դուք ճնշել եք:

Երբեմն հնարավոր է, որ ինքներդ կարգավորեք այն: Երբեմն ավելի լավ է դիմել օգնության: Որոշողը դուք եք: Կարևորը, որ տեսնեք խնդիրը և գիտակցեք այն: Եվ միացրեք ուշադրությունը՝ ամենակարևոր պաշտպանիչ գործառույթը:

Աղբյուրը`  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s