Ամպամած օրերին գույները պայծառ են

I1w9B8kNEyk

Մարդիկ, ովքեր չեն հասկանում եղանակից, ամպամած օրը համարում են անգույն: Դա ճիշտ չէ։ Մոխրաթույրը գույն է, երբեմն շատ հարուստ ու գեղեցիկ:

Եվ ընդհանրապես, վիրավորական է լսել «մոխրագույն, միօրինակ օրեր» արտահայտությունը: Դա նույնն է, եթե ասենք «կանաչ, միանման ծառեր»: 

Իհարկե, գորշ երկինքն ասես վրան լինի մեր և երկնքի միջև, անկեղծ ասած` նույնն է և ծառի դեպքում: Բայց, դե մոխրագույն վրաններն էլ գույնով և խտությամբ կանաչից պակասը չեն:

Ամպոտ օրերից մեկը նման է պողպատի, մյուսը`  աղավնու թևի. առաջինը ցրտահարություն է հիշեցնում, մյուսը`  խոհանոցի ծխնելույզից բարձրացող տաք ծուխ:

Մոխրագույնի թշնամիները բերում են մի փաստարկ ևս: Նրանք ասում են, որ ամպամած եղանակին ամեն ինչ խամրում է և, որ երկնքի և երկրի գույները միայն արևի շողերի տակ են կյանքի կոչվում:

Բայց, եթե դուք առողջ ճաշակի տեր մեկն եք, կհասկանա՛ք, որ այդ գույները շատ ավելի պայծառ են հենց ամպամած օրերին, քանի որ գորշ ֆոնի վրա փայլում են սեփակա՛ն լույսով:

Ամպամած եղանակին բոլոր ծաղիկներն ասես  հրավառություններ լինեն․ զարմանահրաշ են, ինչպես կախարդի` կրակով նկարված ուրվական պարտեզում: Վառ կապույտ ֆոնը սպանում է կապույտ ծաղիկները: Իսկ ամպոտ օրն անմոռուկ է`  երկնքի մի կտոր, օրվա բաց աչքեր`  անյուտայի աչիկների պես և արևածաղիկ`  արևի փոխանորդ: 

Այդ պատճառով էլ գեղեցիկ է այն գույնը, որը կոչվում է անգույն: Այն բարդ է և փոփոխական, ինչպես բոլորիս կյանքը, և դրա մեջ, ինչպես  բոլորիս կյանքում, այնքա´ն շատ խոստում և հույս կա:

Միշտ թվում է, որ մոխրագույնն ուր որ է  կփոխվի ուրիշ գույնով` կապույտի բռնկումով, ճերմակի պայծառացումով, կանաչի կամ ոսկու ժայթքումով: 

Եվ, երբ մեր բլուրները լուսավորվեն մոխրագույն արծաթի գույնով, մենք պետք է հիշե՛նք`  շուտով արևն անպայման դուրս է գալու…

 Աղբյուրը՝  Гилберт Кит Честертон

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s