Մոսկվայի պայմանագիրը

Treaty_of_Moscow_1921

100 տարի առաջ՝ 1921 թ․ մարտի 16-ին կնքվել է Մոսկվայի ռուս-թուրքական «Եղբայրության և բարեկամության պայմանագիրը»։

Փորձենք հասկանալ՝ ինչ պայմանագիր է դա, և ինչ կապ ունի Հայաստանի հետ։

Մոսկվայի պայմանագրով՝

  • Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը։
  • Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումիից՝ փոխարենը ստանալով  ոչ միայն Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբևէ չէր եղել Թուրքիայի կազմում։ 
  • Նախիջևանի մարզը դուրս էր բերվում Հայաստանի կազմից և դրվում էր Ադրբեջանի հովանավորության տակ։ Վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
  • Հայաստանի Հանրապետության տարածքը ի հաշիվ Թուրքիայի և Ադրբեջանի կրճատվեց՝ 71 հազարից դառնալով 29,8 հազար քառակուսի կիլոմետր:

Լուսանկարում՝ Մոսկվայի պայմանագիրը ստորագրող կողմերը՝ Ռիզա Նուր, Յուսուֆ Քեմալ, Ալի Ֆուատ, Գեորգի Չիչերին, Ջելալ Կորկմասով

Սակայն Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի  խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք  չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության»։

Հետևաբար, Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ըստ Պայմանագրերի միջազգային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածի․ «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»:

Այս ապօրինի պայմանագրի չեղարկման հարցը առաջին անգամ դրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ԽՍՀՄԻ կողմից, բայց չի կենսագործվել։ Հայաստանի Հանրապետությունը այս պայմանագրի չեղարկման խնդրիը քննարկել է երկու անգամ։ Առաջին անգամ Անկախության առաջին տարիներին, երկրորդ անգամ՝ 2016թ․-ին։ Ավելին՝ այս պայմանագրի չեղարկման հարցը ՀՀ-ի կողմից ձևակերպվել է որպես դատական հայց և ներկայացվել ՌԴ Սահմանադիր Դատարան, սակայն 2016թ․հունվարի 15-ին ՌԴ ՍԴ պաշտոնական նամակով մերժել է այդ հայցը։

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s