Ինչ-որ մեկին հանդիպելով՝ դուք կարող եք լուռ օրհնություն ուղարկել նրան, մաղթել երջանկություն, ուրախություն և ավելի շատ ծիծաղ: Նման լուռ նվերն օժտված է շատ մեծ ուժով:
Օգտակար բաներից մեկը, որ ինձ սովորեցրել են մանկության տարիներին և, որը ես փոխանցել եմ իմ երեխաներին, հետևյալն է․ երբեք դատարկաձեռն չգնալ որևէ մեկի տուն` երբեք և ոչ մեկի:
Դուք կարող եք ասել. «Ինչպե՞ս կարող եմ ես ուրիշներին տալ, եթե այս պահին ինձ դա պակասում է»:
Կարող եք ծաղիկ տանել: Մի հատիկ ծաղիկ:
Կարող եք գրություն կամ բացիկ տանել, որը խոսում է ձեր զգացմունքների մասին։
Կարող եք հաճոյախոսություն տանել:
Վերջապես՝ կարող եք աղոթք տանել․․․
Որոշում կայացրեք՝ անպայման ինչ-որ բան տալ, ուր էլ որ Դուք գնալու լինեք, ում էլ որ Դուք տեսնելու լինեք: Որքան շատ եք Դուք տալիս, այնքան մեծանում է վստահությունը, որ հետևյալ օրենքը հրաշագործ է՝ տալով ավելին եք ձեռք բերում: Եվ, երբ ավելին եք ստանում, ավելանում է նաև ավելին տալու ձեր կարողությունը:
Մեր իրական բնությունը հարստությունն ու առատությունն է, մենք բնույթով հարուստ ենք, քանի որ բնությունն աջակցում է մեր յուրաքանչյուր կարիքն ու ցանկությունը: Տալով՝ ոչինչ չենք կորցնում, քանի որ մեր էությունը ստեղծված է մաքուր ներուժից և անվերջ հնարավորություններից:
Աղբյուրը՝ Дипак Чопра
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Դիպակ Չոպրա «Ծնողների դերն ու Ոգու շնորհը»