Լազարև «Կյանքը՝ հոգու և սրտի մակարդակում»

111

Մարդկային գիտակցության իներցիան ահռելի է։ Մարդիկ չեն կարողանում հավատալ, որ իրենց ներսում կրում են Աստծուն և, որ իրենք էությամբ Աստվածային են: Այդ պատճառով էր Քրիստոսն ասում նրանց․ «Նայե՛ք ինձ, ես այնպիսին եմ, ինչպիսին դուք՝  մարդու որդի։ Բայց ես իմ Աստվածային էությունն ավելի ուժգին եմ զգում, քան դուք։ Ես միասնությունն իմ Հոր հետ զգում եմ ամեն վայրկյան, հետևաբար, Նրա կամքն իմ մեջ բացահայտվում է շատ ավելին, քան ձեր մեջ: Իմ Հոր էներգիայի շնորհիվ ես կարողանում եմ հրաշքներ գործել: Ես կարող եմ բուժել մարդկանց։ Եթե ինձ հավատաք՝ դուք էլ կարող եք բուժել ուրիշներին։ Աստծո Արքայությունը և այն, ինչ սովորեցնում եմ ձեզ՝ միայն Իմ միջոցով կարող եք գտնել»։

Սա հեղափոխություն էր գիտակցության մեջ: Ուսուցիչն ասում էր բոլորովին նոր, անհավանական բաներ: Այստեղ դրսևորվեց այն, ինչը կարելի է անվանել աշակերտի ֆենոմեն. ուժեղ աշակերտը հասկանում և անում է այն, ինչ ասում է ուսուցիչը, իսկ թույլ աշակերտն երկրպագում է ուսուցչին ՝ չհասկանալով, թե ինչ են իրեն սովորեցնում:

Այս ամենը հասկանալու փոխարեն՝  հետևորդները սկսեցին պաշտել Քրիստոսին։ Քրիստոսը դրեց բոլորովին նոր քաղաքակրթության հիմքերը: Սակայն այն, ինչ մենք անվանում ենք բարոյականություն և մարդասիրություն՝ անհնար է առանց Աստծո և այլ մարդկանց հետ միասնության զգացողության: Սա կյանք է հոգու մակարդակում, սա կյանք է սրտով: Սա հասարակություն է, որտեղ առաջին հերթին սերն ու բարոյականությունն են, հետո միայն ՝ ուժն ու իշխանությունը:

Այդ ժամանակ Իսրայելում մարդիկ ապրում էին ոչ թե սիրով, այլ կարգավիճակով: Յուրաքանչյուր ոք երազում էր բարելավել իր նյութական և սոցիալական դրությունը: Հոգևոր հեղինակությունն ուներ բարձրագույն կարգավիճակ: Հոգևոր գիտելիք ունեցող մարդը զգում էր իր աներկբա գերազանցությունն ուրիշների հանդեպ՝ սպասելով երկրպագություն:

Ֆիզիկական և հոգևոր մակարդակներում հավասարությունն անհնար է: Այստեղ առաջին տեղում ոչ թե սիրո և բարոյականության օրենքներն են, այլ ուժի և իշխանության:

Աղբյուրը՝  Лазарев С. Н. Опыт выживания, часть 3

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s