Սուրբ Ֆրանցիսկի քարոզը
Մի անգամ, սուրբ Ֆրանցիսկը վանքից դուրս գալիս հանդիպեց եղբայր Ջինեպրոյին:
Վերջինս պարզ, բարի մարդ էր, և սուրբ Ֆրանցիսկը շատ էր սիրում նրան:
Սուրբ Ֆրանցիսկը դիմեց եղբայր Ջինեպրոյին մի խնդրանքով.
-Եղբա՛յր Ջինեպրո, արի՛ միասին գնանք քարոզելու:
-Հա՛յր իմ,- պատասխանեց եղբայրը,- դու, ախր, գիտես, որ ես բավարար չափով կրթված չեմ: Ես ինչպե՞ս կարող եմ քարոզ անել:
Սակայն սուրբ Ֆրանցիսկը իրենը պնդեց, և եղբայր Ջինեպրոն, ի վերջո, համաձայնվեց գնալ նրա հետ: Նրանք քայլեցին ամբողջ քաղաքով, ամայի վայրերում աղոթեցին նրանց փոխարեն, ովքեր աշխատում էին արհեստանոցներում և այգիներում: Ժպտացին երեխաներին, առաջին հերթին` ամենաաղքատներին: Մի քանի բառ փոխանակեցին տարեցների հետ: Խոսեցին հիվանդների հետ: Մի կնոջ օգնեցին տանել ջրով լի մեծ կուժը:
Եվ, երբ նրանք արդեն հասցրել էին մի քանի անգամ շրջել քաղաքում, սուրբ Ֆրանցիսկը ասաց.
-Եղբա՛յր Ջինեպրո, վանք վերադառնալու ժամանակն է:
-Իսկ քարո՞զը:
-Մենք արդեն այն արել ենք…այո՛, արել ենք, — ժպտալով ասաց սուրբը:
Եթե քո հագուստից վատ հոտ է գալիս, կարիք չկա ներկա գտնվողներին տեղեկացնել: Հոտը կվկայի այդ մասին:
Քո ամենալավ քարոզը դու ինքդ ես, քո կյանքը:
Աղբյուր` Бруно Ферреро- 365 коротких историй на каждый день
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք խանոթանալ նաև` Ֆրանցիսկ Ասսիզեցի «Տեր, իմ ձեռքերը միջնորդ դարձրու»
Уведомление: Քո ամենալավ քարոզը դու ես. – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան