Դիպակ Չոպրա «Հակադրությունների համակեցություն»

140850657_1234294626988928_2480130130943520812_n

Մարդկային հարաբերությունները տեղեկություններ փոխանցելու ամենաարդյունավետ մեթոդներից է: Մենք, փոխհարաբերությունների հայելու շնորհիվ, կարող ենք տեղեկություններ իմանալ ամեն ինչի մասին: Մենք արտացոլում ենք միմյանց և պետք է սովորենք մեզ տեսնել ուրիշների մեջ: Սա կոչվում է հարաբերությունների հայելի: Նման հայելու մեջ ես կարող եմ հասկանալ իմ հոգևոր էությունը: Ես, նայելով շուրջս, ինչպես հայելու մեջ՝ տեսնում եմ իմ իսկ արտացոլումը:

Հարաբերությունները հոգևոր զարգացման գործիքներ են, իսկ վերջնական նպատակը միավորված գիտակցությունն է: Մենք՝ բոլորս համընդհանուր գիտակցության բաղկացուցիչ մասերն ենք, բայց իրական բեկում տեղի է ունենում այն ժամանակ միայն, երբ առօրյա կյանքում սկսում ենք նկատել միմյանց միջև գոյություն ունեցող կապը:

Նրանց, ում սիրում ենք և նրանց, ում ատում ենք` բոլորն էլ մեր հայելիներն են:

Ովքե՞ր են մեզ դուր գալիս: Նրանք, ում ունեցած որակները նման են մերին: Մենք ուզում ենք ավելի մոտ լինել այդպիսի մարդկանց, քանի որ զգում ենք, որ նրանց հասարակության մեջ մեր որակներն ավելի ցայտուն կդրսևորվեն:

Իսկ ահա մարդիկ, որոնց բնավորությունը հիշեցնում է մեր այն հատկությունների մասին, որոնք մենք ջանասիրաբար ճնշում ենք մեր մեջ`  այնքան էլ չենք սիրում:

Այնպես որ, եթե ինչ-որ մեկը ձեր ներսում համառորեն մերժում է առաջացնում, իմացեք`  այդ անձը ձեզ հետ ընդհանուր ինչ-որ բան ունի և այդ «ինչ-որ բանը» ձեզ դուր չի գալիս: Եթե ​​դուք պատրաստ լինեիք ընդունել ձեր այդ հատկությունները, ապա նրանք կդադարեին ձեզ զայրացնել:

Երբ ինքներդ ձեզ բռնացնեք այն մտքի վրա, որ ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս`  փորձե՛ք հասկանալ, թե կոնկրետ ի՞նչն է ձեզ դուր եկել այդ մարդու մեջ: Գեղեցկությո՞ւնը, ճաշա՞կը, նրբագեղությո՞ւնը, ո՞ւժը, խե՞լքը: Ամեն դեպքում իմացած լինեք`  մատնանշած որակը ձեզ բնորոշ է:

Նույնը արդարացիորեն վերաբերում է և նրանց, ում դուք դուր չեք գալիս: Կապ հաստատելով ձեր իրական ես-ի հետ`  դուք պետք է հասկանաք և ընդունեք ձեր բնավորության ոչ այնքան լավ գծերը:

Հակադրությունների համակեցությունը Տիեզերքի հիմքն է:

Եթե  ձեր ներսում` ինչ-որ տեղ թաքնված չէ վախկոտը, դուք երբեք համարձակ չեք լինի: Եվ դուք առատաձեռն չեք լինի, եթե ձեր մեջ ժլատ մեկը նստած չէ:

Մարդը կարող է առաքինի լինել միայն այն դեպքում, երբ նրա ներսում առաքինության հետ մեկտեղ գոյատևի հակառակ գոյակցությունը ևս:

Աղբյուրը՝  Дипак Чопра — Спонтанное осуществление желаний

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s