Բայրոն Քեյտի «Իսկ դուք համոզվա՞ծ եք»

128600934_1197135830704808_3421883834292729325_n

Ես երբեք չեմ հանդիպել աշխատանքի կամ փողի հետ կապված խնդրի, որը առնչություն չունենա մտածողության խնդիրների հետ: Ես հակված էի հավատալ, որ ինձ գումար պետք է երջանիկ լինելու համար: Անգամ այն ժամանակ, երբ ինձ մոտ շատ փող էր լինում, ես հաճախ հիվանդանում էի վախից, որ ինչ-որ սարսափելի բան տեղի կունենա, և ես կկորցնեմ դրանք: Հիմա ես հասկանում եմ, որ ոչ մի գումար չարժե այդպիսի սթրես ապրելու համար: Եթե դուք ապրում եք «Ինձ փող է պետք վստահ ու ապահով զգալու համար» չուսումնասիրված մտքով, ապա դա նշանակում է, որ ձեր մտածողությունն անհույս է: Բանկերը սնանկանում են: Ֆոնդային բորսաները փլուզվում են: Փողն արժեզրկվում է: Մարդիկ ստում են, խախտում են պայմանագրերը և չեն կատարում խոստումները: Նման շփոթահար վիճակում դուք կարող եք միլիոնավոր դոլարներ աշխատել, սակայն անվստահ ու դժբախտ զգալ:

Մարդիկ կան, ովքեր հավատում են, որ հենց վախն ու սթրեսն են մղում փող աշխատել: Բայց արդյո՞ք դա ճիշտ է: Կարո՞ղ եք բացարձակապես համոզված լինել, որ առանց վախի կամ սթրեսի չէիք կարողանա նույն փողը կամ նույնիսկ ավելին աշխատել: «Ինձ վախ ու սթրես է պետք մոտիվացիա ունենալու համար»: Իսկ ո՞վ կլինեիր, եթե այլևս չհավատայիր այդ մտքին: Այն բանից հետո, երբ այդ միտքը գտավ ինձ, և ես գտա Աշխատանք իմ ներսում` գիտակցեցի, որ  ես միշտ ունեցել եմ այնքան գումար, որքան ինձ անհրաժեշտ է եղել տվյալ պահին, նույնիսկ, եթե փողն ի սկզբանե քիչ է եղել կամ ընդհանրապես չի եղել:

Երջանիկ լինել, նշանակում է ունենալ մաքուր միտք: Մաքուր և առողջ միտքը գիտե` ինչպես ապրել, ինչպես աշխատել, ինչպիսի նամակներ գրել, ինչպիսի հեռախոսազանգեր անել և ինչպես առանց վախի ստեղծել այն, ինչը պետք է: Ո՞վ կլինեիր դու առանց մտքի. «Ինձ փող պետք է, որպեսզի ինձ ապահով զգամ»: Հնարավոր է, որ այդ դեպքում քեզ հետ շփվելն ավելի հեշտ լիներ: Հնարավոր է, որ այդ դեպքում դուք սկսեիք գիտակցել շռայլության օրենքները, փողից առանց վախի բաժանվելու օրենքները և դրանք վերադարձնելու օրենքները, ի դեպ, նույնպես առանց վախի: Դուք երբեք ավելի շատ փողի կարիք չեք ունենա, քան ձեր ունեցածն է: Հենց դուք սա գիտակցեք, կհասկանաք, որ արդեն ունեք այն վստահությունը, որը, առաջին հերթին, ցանկանում էիք ձեռք բերել փողի օգնությամբ: Եվ հիշեք` նման դիրքորոշում ունենալու դեպքում՝ փող աշխատելն ավելի հեշտ է:

Աղբյուր՝  Байрон Кейти

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  Բայրոն Քեյտի «Սիրեք այն, ինչ կա»

Բայրոն Քեյտի «Այն ոչինչ է և ամեն ինչ»

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s