Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:
Զատկական շաբաթվա իրադարձություններից առաջ Հայ Եկեղեցին շաբաթ օրը տոնում է Ղազարոսի հարության հիշատակը, որի նպատակը մեզ նախապատրաստելն է՝ հասկանալու Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների՝ Նրա չարչարանքների, խաչելության եւ Հարության իմաստը։
Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ Բեթանիա կոչվող մի բնակավայրում, որ 3 կմ էր հեռու Երուսաղեմից, ապրում էր մի ընտանիք, որին Հիսուսը շատ էր սիրում․ Մարիամ և Մարթա քույերը և նրանց եղբայր Ղազարոսը։ Ղազարոսը հիվանդացել էր, եւ քույրերը մարդ ուղարկեցին եւ Հիսուսին փոխանցեցին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»: Հովհաննեսի Ավետարանի տրամաբանությունը եւ այս պատմության ամբողջ նկարագրությունը մեզ հուշում է, որ Ղազարոսը, կոնկրետ պատմական անձնավորություն լինելուց բացի, խորհրդանշաբար ներկայացնում է բոլոր ժամանակների մարդուն, որ հիվանդացել է՝ իր մարդկային բնության խոցելիության կամ իր մեղքերի հետեւանքով. հիվանդություն, որ մարդուն տանում է դեպի մահ, երկրային կյանքի կորուստ։
Ղազարոսի մահվան լուրը լսելուց հետո՝ Քրիստոսը որոշում է վերադառնալ Հրեաստան։ Հրեաստան վերադառնալը նշանակում է սեփական կյանքը դնել մահվան սպառնալիքի տակ, ինչպես ասացին Հիսուսին աշակերտները, երբ Հիսուսը երկու օր սպասելուց հետո, որոշեց գնալ Ղազարոսին փրկելու. «Ռաբբի՛, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քեզ քարկոծել, իսկ դու նորից այնտե՞ղ ես գնում»: Եվ Հիսուս նրանց տվեց խորհրդավոր մի պատասխան, որ ստիպում է մտածել. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լույսն է տեսնում, իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ իր հետ լույս չունի»:
Հիսուս ուզում էր, որպեսզի իր աշակերտներ առաջի՛նը հավատային Իր առաքելությանը, որ Ինքը՝ Աստված, եկել էր մարդուն փրկելու մահվան գերությունից եւ Աստված եկել էր դա անելու՝ որպես մարդու ընկեր, բարեկամ, կիսելով մարդկային կյանքի դժվարությունները: Ինքը եկավ իր վրա վերցնելու մարդկային մեղքերի ամբողջ բեռն ու հետեւանքները, ընդհուպ մինչեւ մահ՝ խաչի վրա եւ հաղթահարելու այդ հետեւանքները, անցնելով դրանց միջով եւ մնալով անապական:
Ուրեմն, Ղազարոսի մոտ գնալը՝ նախերգանքն էր Երուսաղեմ մուտքի եւ Իր չարչարանքների, մահվան ու հարության ճանապարհի:
«Երբ Հիսուս տեսավ, որ Մարիամը եւ նրա հետ եկած հրեաները լալիս էին, հոգով խռովվեց, հուզվեց եւ ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»: Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ եւ տե՛ս»: Եվ Հիսուս արտասվեց: Հրեաներն ասացին. «Տեսե՛ք, թե ինչքա՛ն էր սիրում նրան»։
Երբ Հիսուսն ասաց, որ գերեզմանի քարը մի կողմ դնեն, Մարթան զգուշացրեց Հիսուսին, թե արդեն չորրորդ օրն է՝ դիակը դրված է եւ նեխած կլինի: Հիսուսը դարձյալ հաստատեց նրա հավատքը. «Քեզ չասացի՞՝ եթե հավատաս, կտեսնես Աստծու փառքը»:
Հիսուս բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարոս, վե՛ր կաց, դուրս արի՛»։ Հիսուս Ղազարոսին գերեզեմանից դուրս կանչելով՝ ուզում է, որ մենք հավատանք Իրեն եւ Իր օգնությամբ, բայց ինքնե՛րս դուրս գանք մահվան վիճակից, ինչպես գերեզմանից դուրս եկավ Ղազարոսը:
Ուրեմն, Ղազարոսի հարությու՛նն է այն բանալին, որը Հովհաննես Ավետարանիչն առաջարկում է մեզ՝ հասկանալու համար զատկական շաբաթվա խորհուրդը. Տեր Հիսուս Քրիստոսն Իր կյանքը զոհեց եւ այն վերստին առավ՝ մարդուն մեղքի եւ մահվան գերությունից փրկելու համար:
Աղբյուր՝ armenianchurchco.com
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան
Թորոս Ռոսլին, Կիլիկիա, 1268թ.
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ – Սոնա Մեհրաբյանի բլոգ
Уведомление: Ծառզարդարի ծեսը Հայաստանում (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծաղկազարդ | Աննա Ստեփանյան
Уведомление: Ծաղկազարդ.Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ | Աննա Ստեփանյան
Уведомление: Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)