Մենք մարդկային փոխհարաբերությունների փորձից գիտենք, որ սերն ու բարեկամությունը խորն են այն ժամանակ, երբ մենք կարողանում ենք լռել միմյանց հետ: Անգամ այն դեպքում, երբ մարդու հետ եղած կապը պահպանելու համար ստիպված ենք խոսել, մենք վստահաբար և տխրությամբ պետք է խոստովանենք` մեր փոխհարաբերությունները դեռ մակերեսային են, որովհետև, եթե ուզում ենք Աստծուն երկրպագել աղոթքով, ապա մենք առաջին հերթին պետք է սովորենք ուրախություն զգալ Նրա հետ լուռ մնալով: Դա կարող է հեշտ չթվալ, բայց այդպես չէ. դրա համար նախ պետք է մի քիչ ժամանակ, մի քիչ վստահություն և սկսելու վճռականություն:
Մի անգամ, տասնիններորդ դարում ապրած Կյուրե անունով ֆրանսիացի մի սուրբ հարցնում է մի ծեր գյուղացու, թե ինչ է անում, երբ ժամեր շարունակ, առանց նույնիսկ աղոթելու, նստում է եկեղեցում:
Գյուղացին պատասխանում է.
-Ես նայում եմ Նրան, Նա նայում է ինձ, և մենք միասին լավ ենք զգում:
Այդ մարդը սովորել էր խոսել Աստծո հետ` առանց մտերիմ խոսքերով լռությունը խախտելու:
Եթե մենք կարողանանք այդպես անել, ապա կկարողանանք օգտագործել աղոթքի ցանկացած ձև:
Եթե մեր աղոթքը հյուսված է միայն բառերից, ապա մենք անհույս կերպով կհոգնենք դրանից, որովհետև առանց լռության խորության` այդ բառերը կդառնան մակերեսային և ձանձրալի:
Բայց որքա՜ն ոգեշնչող կարող են լինել բառերը, որոնց ետևում լռություն կա և, երբ դրանք լցված են լինում ճշմարտության ոգով…
Աղբյուր` Митрополит Сурожский Антоний
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Սուրոժսկի «Սիրո գաղտնիքը»
Уведомление: Գրականություն 13-17 – Կառոլինա Գրիգորյան
Уведомление: Ժամանակակից հոգևոր ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ