Աննա Կիրյանովա «Հոգևոր ինտելեկտ»

142966017_2854696981441174_1228745218371067963_o

Միայն ինտելեկտը բավարար չէ հոգեպես զարգացած մարդ լինելու համար: Ճշմարիտ խելքը միշտ կապված է հոգևորի հետ: Կյանքը և մարդկանց իրապես հասկանալ հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք կարեկցանք եք զգում: Միայն այդ դեպքում կարելի է դառնալ հոգեպես խելացի անձնավորություն:

Հոգեբան Թոնի Բյուզենը իր մասին պատմում է հետևյալը․ փայլուն սովորող էր, ստացել էր գերազանցության դիպլոմ, հիանալի տիրապետում էր տրամաբանությանը և հռետորաբանությանը: Բացի այդ, միշտ ազնիվ էր և անկեղծ: Բայց պարզվում է՝ դրանք բավարար չէին․․․

Մի աղջիկ, ում նա ճանաչում էր, մի քահանայի է բերում։ Աղջիկը զբաղվում էր բարեգործությամբ և օգնում էր կարիքավորներին: Կրոնավորը խոսակցություն սկսեց ողորմածության մասին ՝ փորձելով, ինչպես թվում էր երիտասարդ հոգեբանին, փող ստանալ: Քահանան հաճելի չէր և չգիտեր` ինչպես ճիշտ խոսել: Այնպես որ, հոգեբանը քննարկումից հաղթող դուրս եկավ: Նա փայլուն հաղթանակ տարավ տրամաբանության և համառության՝  գիտելիքի, կրթության և քննադատական ​​մտածողության շնորհիվ: Նա իր հակառակորդին բռնեց տրամաբանական սխալի մեջ`  ջախջախելով նրա թույլ փաստարկները:

Երբ աղջիկը և քահանան գնացին, չգիտես ինչու, անհարմարության զգացողություն մնաց: Դրսում սարսափելի ցուրտ էր, բուք էր մոլեգնում: Հյուրերը տնից դուրս եկան այդ փոթորկին,, իսկ բաժանվելիս աղջիկը տխուր նայեց հաղթանակած տանտիրոջը: Տանտերը նրանց գնալուց հետո իրեն վատ զգաց․ հաղթանակը դադարեց դուր գալ նրան: Բայց չէ՞ որ ճիշտ էր: Նա իր ճշմարտությունն ապացուցեց տրամաբանորեն: Այդ դեպքում ինչո՞ւ է նա այդքան տխուր, և ինչու՞ է հոգին այդպես ծանրացել:

Դրսում շատ ցուրտ էր, իսկ նա նույնիսկ թեյ չառաջարկեց: Հյուրերը հյուսիրության փոխարեն ստացան տհաճ վիճաբանություն, իսկ ջերմ շփման փոխարեն տեղի ունեցավ բուռն քննարկում, որին նրանք պատրաստ չէին: Բարոյապես սիրուն և ճիշտ չէր, անպարկեշտ սառը զրույցից հետո, հյուրերին շպրտել ցուրտ փողոց:

Հոգեբանը բացարձակապես ճիշտ էր քննարկման ժամանակ: Նա հյուրերից ավելի խելացի էր: Բայց նրա հոգին հիվանդացավ, ոգին ՝ շփոթվեց: Եվ նա հասկացավ, որ խելքն ամեն ինչ չէ: Կա մի կարևոր բան ևս, որը պետք է ձեռք ձեռքի տված զուգահեռ ընթանա խելքի  հետ՝  կարեկցելու, հասկանալու և գթասիրտ լինելու կարողությունը: Արժեք ունի միայն հոգևոր խելքը: Եթե ​​այն կա, դուք օգտակար կլինեք մարդկանց և կարող եք օգնել նրանց: Եթե ​​այն չկա, մարդիկ կհեռանան քեզնից: Եվ դուք կմնաք մենակ`  ձեր երկաթե փաստարկների ու դաժան ճշմարտության հետ: Եվ ձեր սիրտը կքարանա: Դու կհեռանաս Աստծուց: Ահա թե ինչ հասկացավ այս հոգեբանն հասուն կյանքի արշալույսին:

Դուք պետք է զարգացնեք հոգևոր ինտելեկտը, եթե ցանկանում եք համապատասխանել հոգևոր լինելու նպատակին: Նա, ով շատ բան գիտի, միշտ չէ, որ ճիշտ է: Բայց միշտ ճիշտ է նա, ով լսում է սրտին: Նա, ով հասկանում է մարդկանց և ունակ է ձնաբքի մեջ հայտնված մարդկանց մի բաժակ տաք թեյ առաջարկել: Եվ հետաձգել քննարկումը կամ ընդհանրապես չեղարկել:

Մի բաժակ տաք թեյ հյուրասիրելն երբեմն ավելի կարևոր է և խելացի…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s