Դիպակ Չոպրա «Ցանկությունների մեխանիզմը»

139250785_3266505086789580_6636294193869756883_n

Մարդիկ չեն դադարում խորհել, թե ինչպես է ներկան ընդմիշտ հեռանում: Այս հարցի պատասխանը ստանալու համար փորձենք մտաբերել՝  ինչպես է աշխատում հիշողությունը։ Ի՞նչ ենք անում, երբ տեսնում ենք ինչ-որ մեկին, բայց չենք կարողանում հիշել այդ մարդու անունը։ Հենց սկսում ենք ջանքեր գործադրել այդ մարդու անունը հիշելու համար, չգիտես ինչու, մեր բոլոր ջանքերն ուղղվում են հիշելու գործընթացը խոչընդոտելու համար:

Դրան հակառակ`  մեզնից յուրաքանչյուրը կարող է հաստատել, թե ինչպես է մոռացված անունն անսպասելիորեն հայտնվում մեր հիշողության մեջ՝  առանց մեր կողմից դույզն-ինչ ջանք գործադրելու:

Կարծես թե,  հիշողությունների էներգիայի ակտիվացումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ մենք թույլլ ենք տալիս, որպեսզի այն ինքնուրույն հոսի:

Ցանկություններն աշխատում են նույն կերպ, չնայած քչերին է հաջողվում ընկալել այս մեխանիզմը: Քանի որ մեր ցանկությունները հիմնականում բաղկացած են ինչ-որ բաներ ունենալու մտադրություններից, շատ հեշտ է ընկնել անընդհատ պայքարի ծուղակը՝  մեր ուզածը ստանալու համար:

Բայց հրաշագործը պնդում է` եթե ամեն ինչ թողնվի ինքնահոսի, ցանկությունների մեխանիզմն ինքն իրեն հոգ կտանի: Սա առաջին հայացքից անհասկանալի է թվում, բայց մտածեք միայն`  կարո՞ղ եք իսկապես պատասխանել այն հարցին, թե ինչպես են մոռացված հիշողությունները վերադառնում մեզ:

Ձեր գիտակցությունը չի կարողանում ձեզ ստիպել հիշել ինչ-որ բան, չնայած նույն այդ գիտակցությունը միանգամայն ընդունակ է վերականգնելու այն ամենը, ինչ երբևէ իմացել է:

Աղբյուրը՝  Дипак Чопра Путь волшебника

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s