Խոստումներ մի տվեք

ruben-armenyan

Եթե ​​դուք ազնիվ մարդ եք, երբեք մի՛ տվեք խոստումներ, որոնք չեք կարող կատարել: Նախ համոզվեք, որ պատրաստ եք կատարել խոստումը, որ համապատասխան ներուժ ունեք և, որ հաստատ կարող եք խնդիրը լուծել և միանգամայն վստահ եք դրանում, հետո միայն խոստացեք, որ կանեք:

Հակառակ դեպքում ենթագիտակցությունը կկատարի ձեր տված խոստումը: Ընդ որում, կկատարի այնքան կտրուկ, որ կզարմանաք: Բայց տհաճ զարմանք կապրեք, այնպես, ինչպես զարմացավ կինը, ով երդվել էր խոստանալով, որ էլ երբեք ձայնը չի բարձրացնի երեխաների վրա: Նա էմոցիոնալ ու բարի, լավ մայր էր: Բայց երեխաներն երբեմն զայրացնում էին նրան, և նա սկսում էր ճչալ: Սարսափելի ոչինչ չէր պատահում, ուղղակի ձայնն էր բարձրացնում: Բայց հետո ինքն իրեն վատ էր զգում, հուզվում էր։ Մի օր էլ բարձրաձայն ուխտ արեց. այլևս երբեք ձայնը չբարձրացնել: Եվ նա հանդիսավոր կերպով խոստացավ և երդվեց:

Եվ ի՞նչ: Հաջորդ օրը, երբ նա արթնացավ, ձայնը կտրվել էր: Իսկ, երբ նրա փոքրիկը ձեռքը տարավ տաք թեյի բաժակին, նա միայն կարողացավ շշնջալ. «Ձեռք մի՛ տուր: Չհարձակվե՛ս դիպչել»: Նա երեք օր շարունակ կարողանում էր միայն շշուկով խոսել: Լավ է, որ ամեն ինչ լավ ավարտվեց, բայց հետո ինքն իրեն խոստովանեց, որ դեռ պատրաստ չէ հանդիսավոր տված երդումը կատարել:

Մի աղջիկ էլ հանդիսավոր կերպով խոստացավ ծխելը թողնել: Բայց հենց հաջորդ օրը չկարողացավ զսպել իրեն և ցանկացավ խանութ գնալ թույնի ետևից: Բայց այնպես ստացվեց, որ իր կամքին հակառակ պահեց խոստումը. սայթաքեց մուտքի մոտ, կոտրեց ոտքը և ընկավ հիվանդանոց, ուր ծխելն արգելվում էր: Նա, փաստորեն, իր կամքին հակառակ կատարեց երդումը։

Ենթագիտակցությունը շատ է ջանում, որպեսզի դուք սխալ դուրս չգաք: Եվ ահա, որպես ազնիվ ու պարկեշտ մեկը, կատարում է ձեր տված խոստումները: Ու, քանի դեռ մենք բավարար ուժ չունենք մեր երդումը կատարելու համար, ենթագիտակցության մեջ գտնվող արագագործ սպասավորը միջոց է գտնում մեզ օգնելու համար` գործելով կտրուկ և վճռական:

Այնպես որ, որևէ խոստում տալուց առաջ, ավելի լավ է ազնվորեն գնահատենք մեր ունեցած հնարավորությունները և ասենք. «Ես ջանք կգործադրեմ», «Ես կփորձեմ»: Փորձե՛ ք հասկանալ ձեր վարքագծի պատճառը, դիմեք մասնագետի կամ աստիճանաբար զարգացրեք կամքի ուժը: Ճիշտը դա է, համենայն դեպս, այն չի սպառնում, որպեսզի ձեր տված խոստումն անսպասելի և կտրուկ կատարվի:

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s