Ժամանակն է հրաժեշտ տալ անցյալին

162347753_4198013670217861_994826316253936732_n

Գալիս է հեռանալու ժամանակը։ Հեռանալ աշխատանքից, մարդուց, նախագծից կամ հարաբերությունից, ծանոթ-հարազատ վայրից։

Որոշումը դեռ չի կայացվել։ Դուք դեռ հեռու եք վանում հեռանալու միտքը։ Չկա իրական որևէ պատճառ, վտանգ կամ հոգնածություն. ավելի ճիշտ, դրանց հիմքերը դեռ այդքան ամուր և իրական չեն: Այնպես որ, միանգամայն հնարավոր է մնալ: Բայց կա զգացողություն՝  դուք հեռանալու եք: Եվ դա հաստատ է: Նույնիսկ, եթե դուք ամբողջ ուժով վանում եք այդ միտքը:

Հիշո՞ւմ եք, մանկության ժամանակ կոշիկներն ինչպես էին սկսում սեղմել, ճնշել։ Սկզբում ՝ ոչ շատ, գրեթե աննկատ: Մայրիկն ասում էր, որ առանց գուլպաների, միայն զուգագուլպաներով դեռ կարելի է կոշիկները հագնել, մի քիչ էլ կարելի է հագնել:

Իսկ հետո, այդ մի քիչ-ն էլ էր ավարտվում։ Սկսում էր ավելի ու ավելի ուժեղ սեղմել։ Եվ կոշիկները հագնելը դառնում էր անհնար, նույնիսկ, եթե դրանք գրեթե նոր էին և լավ տեսք ունեին։ Ինչքան էլ փորձում էիք, այլևս չէիք կարողանում դրանք կրել: Վերջ։

Ահա սա է ճնշման զգացողությունը, և դա ճիշտ է։ Դա հստակ ցույց է տալիս, որ հեռանալու, ազատագրվելու ժամանակն է: Մենք հասունացել ենք, մեզ համար անտանելի դժվար է մնալ այնտեղ, որտեղ ինքներս մեզ համոզում ենք մնալ:

Թեև կոշիկները գրեթե նոր են։ Ափսոս է թողնելը։ Դրանք թանկ են, գեղեցիկ, նորաձև․․․

Խնդիրը կոշիկների մեջ չէ, այլ մեր։ Եթե ճնշման զգացում է առաջանում, և այն չի անցնում, այլ գնալով ավելանում է, ուրեմն՝ ժամանակն է հեռանալու։ Դա ինքնըստինքյան է տեղի ունենում։

Եվ ավելի լավ է հեռանալ նախքան ձեր ոտքերն այլանդակելը, ինչպես հին չինուհիների մոտ էր։ Միևնույնն է, այդպիսի ոտքերով հեռու չես գնա։

Անհարմարավետություն, ճնշում, ոչ մեծ, բայց մշտական տառապանքի զգացողություն․ սրանք այն նշաննեն են, որոնք հուշում են՝  ժամանակն է հեռանալ  և փնտրել նոր հնարավորություններ:

Ճնշման զգացումը կախված չէ մեզանից: Եվ մի կշտամբեք կոշիկներին․ իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Նույն այդ կոշիկներն ուրիշի հագին հոյակապ կնստեն:

Մենք մեծացել ենք: Եվ դա նույնպես մեր մեղքը չէ: Դա պարզապես ուղիղ ցուցում է, որ մեր հեռանալու ժամանակն է եկել։ Ժամանակն է հրաժեշտ տալ անցյալին․․․

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Տեսանյութը՝  Ալլա Քոչարի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s