Սիրո գլխավոր նշանը

101407357_1748165855321770_6363514800923738112_n

Սիրո մեկ կարևոր նշան կա, թերևս, ամենագլխավորը: Այս մասին ասել են անտիկ շրջանի փիլիսոփաները, դրա մասին գրել է նաև հոգեբան Էրիխ Ֆրոմը սիրո արվեստի իր գրքում: Իսկ այդ նշանը հետևյալն է` սիրող մարդը չի կարող հանդիսատես լինել:

Ֆրոմը շատ խորը մտքեր է գրել սիրո մասին, շատ ցուցումներ տվել նրանց, ովքեր պատրաստվում են սիրել սովորել: «Թող մարդն ինքը լուծի իր պրոբլեմները, դուրս գա խնդիրներից և դժվարություններից, ձգտի հաջողություններ ունենալ, գլուխ հանի իր սովորություններից և վերականգնվի, կարողանա հաղթահարել, բարելավել իր հուզական վիճակը, մեջքն ուղղի, դառնա ներդաշնակ»:

Դա, իհարկե´, ճիշտ է: Միայն թե այդ դեպքում դուք ո՞վ եք, հանդիսատե՞ս, սիրած մարդու էլ ինչի՞ն եք պետք, եթե նա ինքնուրույն պետք է գլուխ հանի ամեն ինչից, հը՞ն:

Նա´, ով նստում է պարտերում և ադի-բուդի ուտում` հետաքրքրությամբ դիտելով մեր ցատկերն ու ջանքերը, մեզ իրականում չի սիրում:

Նա´, ով մեր անձնական դրաման կամ ողբերգությունը նայում է հանդիսատեսի տեղից, մեզ իրականում չի սիրում: Նույնիսկ, եթե հեկեկում է տխուր տեղերում կամ՝ շրջվում վատ պահերին:

Նա´, ով ոչինչ չանելով ուղղակի նայում է, թե ինչպես ենք հրապարակավ մենամարտում թշնամու հետ, դժվար թե մեզ սիրում է ամբողջ սրտով:

Հենց դրա համար էլ մեզ նման հանդիսատեսները նույնպես հետաքրքիր չեն: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ մենք, դրամատիկ իրավիճակից կամ մենամարտից հետո, գնում ենք տարբեր ճանապարհներով:

-Շնորհակալությո´ւն, ծափահարությունների համար, ուշադրության և ներկայության համար էլ: Այսուհետ մենք ինքներս կարող ենք կարգավորել մեր խնդիրները: Մենք սովորել ենք գլուխ հանել:

-Եկե´ք ներկայացման,-մենք նրանց այդպես կասենք,-և մի´ մոռացեք վճարել ձեր տոմսի համար: Հանդիսատեսները պետք է տոմսեր գնեն:

Իսկ մեզ սիրողները մի´շտ մեզ հետ են։ Նրանք, կատակերգությունում կամ ողբերգության մեջ, խաղում են մե´զ հետ և մե´զ համար, որովհետև մեզ սիրողները հանդիսատեսներ չեն լինում: Երբե´ք չեն լինում:

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s