Ճիշտ հոտը՝ թալիսման չարի դեմ

Lavaglut

Հոտը նույնպես կարող է պաշտպանել բացասականից։

Գիտական լեզվով ասած՝  հոտը կարող է ունենալ ապոտրոպ, ասել է թե՝ պաշտպանիչ գործառույթ։ Ճիշտ հոտը թալիսման է չարի դեմ։

Այդ պատճառով, հնագույն ժամանակներից ի վեր, խունկը օգտագործվել է չար ոգիները դուրս մղելու և տարածությունը մաքրելու համար: Հնում առատորեն օծվում էին անուշաբույր նյութերով, եթե, իհարկե, միջոցները թույլ էին տալիս։ Բանն այն էր, որ խունկը շատ թանկ էր. դրանք պահվում էին գանձարաններում ՝ ոսկու և թանկարժեք քարերի հետ միասին:

Բույրը վանում է մութ հոգիներին, պաշտպանում զայրույթից և նախանձից: Հոտերը օգտագործվել և մինչև հիմա օգտագործվում են ծեսերի, կրոնական արարողությունների ժամանակ: Մյուռոնը, խունկը, կնդրուկը մաքրում են տարածությունը և մարդու հոգին։

Բայց կա միանգամայն մատչելի հոտ, որը ցանկության դեպքում կարող եք օգտագործել։ Դա վարդի բույրն է: Այն հանգստացնում է, ունի հակասթրեսային ազդեցություն, բարելավում է տրամադրությունը և լավացնում հիշողությունը: Աշակերտներն օտար լեզու սովորելիս՝  լավագույն արդյունքներ են ցույց տալիս, երբ նրանց թույլատրվում է վարդի բույր զգալ․ արդյունքները սպասվածից 30 տոկոսով ավելին էին:

Եթե ​​ննջասենյակում վարդերի փունջ կա դրված՝ մարդիկ ավելի լավ և խորն են քնում։ Իսկ վարդի բույրը վայելողների տրամադրությունը լավանում է։

Եթե ​​ինքնավստահության ու մտքի խաղաղության կարիք ունեք, կարող եք հոտոտել վարդի բույր կամ վարդի յուղի հոտ: Կարող եք օգտագործել նաև վարդի բույրով օծանելիքներ։ Օծանելիքները կարող են դառնալ ձեր ապոտրոպները՝  պաշտպանն ու թալիսմանը։

Ընդ որում, պարտադիր չէ, որ դա վարդի բույր լինի: Դուք ունե՞ք սիրած բույր։ Իսկ սիրած օծանելի՞ք։ Ահա և դրանք օգտագործեք կարևոր հանդիպումից կամ դժվար այցից առաջ։ Օգտագործեք նախքան հանդիպելն այն մարդկանց, ովքեր կարող են անբարյացակամ լինել ձեր նկատմամբ։ Հոտը կպաշտպանի ձեզ:

Հետաքրքիր մի փաստ ևս․ համակարգչի էկանից այն կողմ առավել գրավիչ են թվում այն մարդիկ, ովքեր օգտագործում են օծանելիք։ Բայց չէ՞ որ հոտն անհնար է զգալ․․․

Գիտնականները հաստատում են՝  այդ մարդիկ ավելի վստահ ու հանգիստ տեսք են ունենում: Հնարավո՛ր է։ Հնարավոր է նաև, որ մարդիկ մեզ համար անհասկանալի կերպով էկրանից այն կողմ զգում են պաշտպանվածությո՞ւն․․․

Այնպես որ, բացասականից պաշտպանվելու և սեփական պաշտպանությունն էլ ավելի ամրապնդելու ամենապարզ միջոցը սիրած բույրով օծվելն է, կամ էլ՝  վարդից հոտ քաշելը․․․

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Ծանոթագրություն-Ապոտրոպ ἀποτρόπαιος-Ապոտրոպիան (հին հունական բայից apotrepo — «շրջվել») թալիսման է, որը պետք է զերծ մնա չար աչքից և վնասից: Նման թալիսմանը կարող է լինել պատկեր, ամուլետ, կամ կարող է լինել ծես կամ ժեստ: Օրինակ ՝ մարդուն վնասից պաշտպանող ապրոթիկ մոգություն է փայտի վրա եռակի թակելը, որը շատերին է ծանոթ:

Կարող եք ծանոթանալ նաև՝  Մարդահոտ կամ էներգետիկ հոտ

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s