Սերգեյ Լազարև «Չա՞րն էլ է Աստծուց»

5b4c2f_544773ca71dc40b08930e0a8cac06de4_mv2
Եթե ​​աշխարհը բաժանեք «սևի» և «սպիտակի», ատեք «սևը», երկրպագեք «սպիտակին»
և մտածեք. որ Աստված միայն բարին է տալիս, իսկ սատանան չարիքի աղբյուր է, ապա այդպիսի հեթանոսական մտածողությունը հնարավորություն չի տա ճիշտ ընդունել սթրեսային իրավիճակները, որպեսզի  զարգանաք:
Եթե ​​անհնար է սիրել չարը, ապա անխուսափելիորեն ի հայտ է գալիս չարիքի նկատմամբ ագրեսիա, այն ոչնչացնելու ցանկություն, և մարդն ինքն է դառնում չարիքի աղբյուր: Ընդ որում, առաջին հերթին, ինքն իր համար:
Բարին չպաշտելու և դրան չկապվելու համար կարևոր է զարգացնել դիալեկտիկական մտածողությունը և աշխարհ ընկալումը:
Քանի որ Աստված մեկն է, ապա հակադրություններ չկան, չկա մեկի կամ մյուսի տարանջատում. չկա միայն բարին կամ միայն չարը: Ամեն ինչ Աստծուց է, ինչը նշանակում է, որ ամեն ինչ աստվածային է, ամեն ինչ գերազանցապես օրինաչափ է, իսկ բարու և չարի հասկացությունները հայտնվում են միայն արտաքին մակերերսի մակարդակում:
Ի՞նչ ասել է աստվածային
Աստվածայինը զգալու համար պետք է կորցնել մարդկայինը: Եթե ​​մենք պատրաստ չենք ընդունելու մարդկայինի կորուստը, մենք աստվածայինը չենք զգա:
Այնպես որ, հիմնական պարամետրերից մեկը, որն այժմ ես դիտարկում եմ` տրավմատիկ իրավիճակն ընդունելու մարդու պատրաստվածությունն է: Մարդը դա ընդունում է կամ չի ընդունում: Դուք կարող եք փորձել տասնյակ պարամետրեր, բայց եթե մարդը տրավմատիկ իրավիճակը չի ընդունում, ապա մնացած ամեն ինչ դադարում է իմաստ ունենալ:
Ո՞րն է տրավմատիկ իրավիճակն ընդունելու պատրաստակամությունը: Դա Աստվածայինի պահպանումն է մարդկայինի կորստի պահին: Սա քայլ է դեպի Աստված, քայլ է դեպի այլ տրամաբանություն, եթե մենք այս քայլին չդիմենք, իզուր են դառնում տարիներ շարունակ աղոթելը, ծոմ պահելը: Ինչ էլ անելու լինենք, միևնույնն է, փոփոխություն տեղի չի ունենա:
Մարդու ներսում փոփոխությունները տեղի են ունենում, երբ մենք անցնում ենք մեր ներսի սահմանները: Մենք իրապես պետք է զգանք աստվածայինը, ինչը նշանակում է, որ մենք պետք է ընդունենք մարդկայինի կորուստը: Ընդունել մարդու կորուստը նշանակում է ընդունել ցավը`  պահպանելով սերը:
Հոգին պատրաստ է ընդունել աստվածայինը. նշաններ
Թեթևության, թռիչքի, հոգու պայծառության զգացողությունները նշաններ են, որոնք վկայում են, որ ձեր հոգում առկա է համապատասխան էներգիա: Իսկ սա նշանակում է, որ ձեր հոգին պատրաստ է ընդունել Աստվածայինը:
Քանի որ Աստծո հանդեպ սերը հասկանալը բարդ գործընթաց է, ուստի դա նույնպես պետք է սովորել: Երբ մարդու ներսում  աստվածընկալման հզոր արմատ-համակարգ  է հյուսվում, այդ ժամանակ էլ աճում է ծառի բունը, հայտնվում են ճյուղերն ու տերևները:
Տերևները ծառին հարկավոր են այնպես, ինչպես մարդուն` զգայական հաճույքները:
Գլխավորն այն է, որ տերևների մասին հոգ տանելով, մենք չվնասենք արմատները:
Տերևները թափվում են, իսկ արմատները շարունակում են ապրել:
Աղբյուր՝  Лазарев С.Н. ֆեյսբուքյան էջ
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև Սերգեյ Լազարև կայքէջին

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s