Գուրամ Օդիշարիա․ վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։
Գուրամ Օդիշարիայի «Պրեզիդենտի կատուն» վեպը թարգմանել է Անահիտ Բոստանջյանը։
«…նա խմեց աշխարհի բոլոր անձրևների կենացը, անձրևներ, որոնք կային դար ու դարեր առաջ, որ հիմա էլ կան ու հետո էլ կլինեն…որոնց դեռ սպասում ենք:
Խմեց թանձրախիտ, ծանր անձրևի ու հովհարի պես թեթև անձրևի, տևական ու կարճատև անձրևի, տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրանոց և ընդամենը մի քանի մետրի վրա տարածվող անձրևի, ցերեկային ու գիշերային անձրևի, տաք ու պաղ անձրևի, պատմական անձրևի, ապագա սերունդների անձրևի, բարձր ու ցածր անձրևների, երկնագույն, կարմիր, կանաչ, սպիտակ, դեղին, մուգ սրճագույն անձրևների, զվարթ ու թախծոտ անձրևների, գետերի ու օվկիանոսների անձրևների կենացը..
Եվ անապատի անձրևի կենացը խմեց, մանրամաղ ու նոսր անձրևի, անտառի, գագաթների, դաշտի, քաղաքի ու գյուղի անձրևի, Ավստրալիայի ու Աֆրիկայի, Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի անձրևի…
Խմեց աղմուկով տեղացող ու շշունջով թափվող անձրևի, կռվազան ու գեղգեղուն, շնկշնկան ու ճվճվան անձրևի, սիրահարված անձրևի, մանկանց անձրևի, կանացի անձրևի, տղամարդկային անձրևի, ծերերի անձրևի, թափառաշրջիկ ու տեղական անձրևի, հյուր ու հյուրընկալ անձրևի, կարոտի անձրևի, փայտե խրճիթից բարձրացող, ծխի մեջ մխացող անձրևի, ծովափնյա քաղաքների «սիֆոն» անձրևի, Ֆուձիյամայի ու բուրգերի, թզուկ քաղաքների ու Նյու Յորքի վրա թափվող անձրևի, Ռուսաստանի հարթավայրերի ու Կովկասյան լեռնաշղթայի անձրևի, դղյակների ու հյուղակների անձրևի, ծաղկանց անձրևի, ձյան անձրևի, ձկների անձրևի կենացը…»։
Աղբյուրը՝ Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ
Կարող եք ծանոթանալ նաև՝