Ջուր, թե՞ մեղր

black-and-white-with-color-photodone

Ինչպե՞ս տարբերել`  հարաբերությունները նորմալ են, թե՞  վնասակար: Մարդկային փոխհարաբերությունների մասին կա չինական մի հին ասացվածք. «Ճիշտ հարաբերությունները նման են ջրի, սխալ հարաբերությունները` մեղրի»:

Մենք մեզ ազատ ենք զգում մաքուր, թափանցիկ ջրի մեջ: Ցանկության դեպքում` ​​ազատորեն մոտենում և նույնքան ազատորեն հեռանում ենք`  հեշտությամբ շարժելով ձեռքերն ու ոտքերը: Ոչինչ չի խանգարում մեր շարժումներին և շնչառությանը:

Փորձեք շարժվել մեղրի մեջ. դուք կխրվեք և կպչուն կդառնաք: Ձեզ համար դժվար կդառնա շնչելը և շարժվելը: Դուք կընկնեք կպչուն զանգվածի մեջ և կկորցնեք ձեր ազատությունը: Նույնիսկ, եթե ձեզ շրջապատող զանգվածը քաղցր է և սննդարար, դրանից ձեզ ի՞նչ օգուտ: Դուք խրվել եք և դժվարանում եք շնչել…

Հարաբերություններում գործում է հետևյալը. եթե ​​դուք ազատ եք և հեշտ եք  շփվում, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե դուք կորցնում եք ազատությունը, եթե  դժվարանում եք շնչել և շարժվել, եթե շփումից թմրածության զգացողություն եք ունենում և անընդհատ ջանքեր եք գործադրում, ուրեմն`  ձեր հարաբերությունները սխալ են, թունավոր և վնասակար: Կամ դուք եք սոսնձվել այդ մարդուն կամ ինքն է ձեզ կպել, դուք գայթել եք և խեղդվում եք: Ուժեր եք կորցնում: Եվ դուք չեք կարողանում հեռանալ այդ կպչուն, մածուցիկ տեղից: Անընդհատ մտածում եք`  ինչպես շփվել, ինչպես խուսափել բախումներից կամ ինչպես սահմաններ դնել, իսկ դա խոսում է սխալ հարաբերությունների մասին: Եթե դուք կորցնում եք ընտրության ազատությունը, դադարում եք զարգանալ, ստեղծագործել, ազատ շնչել, ուրեմն`  հարաբերությունները սխալ են:

Դուք չեք կարող դուրս գալ նման հարաբերություններից, նույնիսկ, եթե ցանկանաք․ կամ հանգամանքները ձեզ կստիպեն պտտվել կպչուն խառնաշփոթի մեջ, կամ էլ դուք «խրվել եք» և կախվածություն ունեք:

Դուք հաճախ անզորության և զայրույթի զգացողություններ եք ունենում, իսկ դրան հետևում է թուլությունը, դատարկությունը և ընկճվածությունը: Հսկայական ուժեր են ծախսվում շարժվելու և ապրելու փորձերի վրա, բայց ոչինչ չի փոխվում։

Սա բոլոր տիպի հարաբերություններին է վերաբերում` անձնական, ընտանեկան, աշխատանքային, հարևանների հետ ունեցած։

Եթե ​​կա կպչուն խեժի զգացողություն, դա կործանարար հարաբերություն է: Հարկ է դուրս գալ նման հարաբերությունների բեռի տակից, եթե ինքնուրույն չեք կարողանում, ապա դիմեք մասնագետի օգնությանը: Դրանք միանշանակ վատ և վնասակար հարաբերություններ են, որոնք կփչացնեն ձեր անհատականությունը: Եթե ջանքեր չգործադրեք ազատվելու համար`  խեժը կկարծրանա, և դուք  ճանճի պես կմնաք սաթի մեջ…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s