Նատալի Պալեի երկրպագուների թվին էին պատկանում պայծառ ու վառ անհատականություններ՝ Սալվադոր Դալլին, Ժան Կոկտոն, Էրիխ Մարիա Ռեմարկը, Անտուան Էքզյուպերին:
Նատալի Պալեն (Ալեքսանդր Երրորդ թագավորի փոքր եղբոր՝ Պավել Ալեքսանդրովիչի դուստրը) մոդել էր: Նրա բնատուր գեղեցկությունն ու ազնվական դաստիարակությունը, կանացի հմայքն ու իրեն ներկայացնելու շնորհքը ֆրանսիական նորաձևության սրահներին բերում էին մեծ եկամուտներ:
Շուտով նրան նկատում է նաև Մեծն մադմուազելը՝ Կոկո Շանելը, ով Նատալիին հրավիրում է հանրահայտ Լյուսեն Լելոնգի նորաձևության սրահ: Լյուսեն Լելոնգը հմայված էր Նատալիի գեղեցկությամբ: Նատալիի համար էին նախատեսված այդ նորաձևության սրահի բոլոր լավագույն նմուշները, նրա լուսանկարները չէին իջնում հայտնի ամսագրերի շապիկներից: Գեղեցկուհի իշխանուհուն էին նվիրված Լելոնգի ֆիրմայի այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք էին՝ «Elle…Elle», «Mon Image», «Indiskret»: Շուտով նրան հրավիրում են Հոլիվուդ՝ ֆիլմերում նկարահանվելու:
1942 թ.ին Նատալին հանդիպում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին: Դժվար է ասել՝ այդ կապը ինչ արժեք ուներ Նատալիի համար, բայց Անտուանի համար Նատալին կարևոր նշանակություն է ունեցել: Նրանց սերը երկար կյանք չի ունեցել, սակայն մինչև իր կյանքի վերջ՝ 1944թ., Էքզյուպերին նամակագրական կապ է ունեցել Նատալի Պալեի հետ:
Նատալի Պալեն մահացել է 1981 թ-ին: Կյանքի վերջին 20 տարին ապրել է միայնակ՝ ոչ մեկի հետ շփում չունենալով: Երբեմնի գեղեցկուհի ու հաջողակ այդ կինը գրեթե կույր էր, չարաշահում էր խմիչքն ու քնաբերը: Ինքնասպան է եղել՝ ընդունելով մեծ չափաբաժնով քնաբեր:
Թարգմանությունը և ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարում՝ Նատալի Պալե
Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին
Ես հավատում եմ Գաբրիել հրեշտակապետին: Բայց, ինչպես երևում է, նա հայտնվում է այլ կերպարանքով: Ես հաստատ գիտեմ. ինձ հենց նոր առան թևերի մեջ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ես փակեցի աչքերս: Հանգստություն զգացի սրտումս: Ինձ պետք չէ այլևս ճանապարհ փնտրել:
Ես միշտ աչքերս փակում եմ, երբ երջանիկ եմ լինում: Այդպես շտեմարանի դռներն են փակվում: Լեփ-լեցուն շտեմարանի: Դու իմ հացն ես օրհնած :
Այո՜, ես քեզ ցավ եմ պատճառում: Այո՜, դու ինձ ցավ ես պատճառում: Այո՜, մենք տառապում ենք: Այդպիսին է մարդկային ճակատագիրը:
Հանդիպել գարնան՝ նշանակում է ընդունել ձմեռը: Ուրիշին բացել՝ նշանակում է հետո տառապել միայնության մեջ: (Ինչքա՜ն անհեթեթ են հեռախոսային զանգերը, հեռագրերը, վերադարձող ինքնաթիռները. մարդիկ մոռացել են ապրել ներկան):
Չվախենալով հավաքել իմ անդարմանելի վիշտը՝ ես անձնատուր եմ լինում անհոգությանը:
Երանելի գալիք ձմեռ: Ես չեմ խնդրում ինձ ազատել տառապանքից: Ես խնդրում եմ ինձ ազատել երազից, որն ինձ պարտադրել է սերը: Այլևս չեմ ուզում ողորկ օրեր, տարվա չընկալված եղանակներ, չեմ ուզում երկրագունդի անիմաստ պտույտ, որը ոչինչ չի տալիս ու չի վերցնում:
Այնպես արա, որ ես սիրեմ: Ինձ լույսի նման անհրաժեշտ դարձրու:
Ես գիտե՜մ, թե որքան շատ արգելքներ կան, գիտե՜մ, թե որքան հաճախ եմ ես ընկնում չգոյության մեջ, թախծում եմ: Գիտեմ՝ ինչքան պարտավորություններ, թերություններ, հակասություններ ունեմ ես. ամենաիսկական անկատարություն: Բայց դա ընդամենը տեսանելին է:
Ոչինչ, որ հիմա ամենուր անկարգություն է: Դարձի՜ր լույս:
Իմ սիրելի.. վաղուց չէի ասել այդ բառը: Այն ինձ համար քաղցր է, ինչպես ամանորյա նվեր: Գիտե ՞ ս, երեկ երեկոյան ես ինձ զգացի արվարձանի այն մրոտված սևագործ բանվորի պես, ով հանկարծ իր առջև տեսնում է մարգագետին փռված և սպիտակ խճաքարերով մի առվակ:
Ես անմիջապես փակեցի աչքերս՝ պահելու համար այդ զարմանահրաշ տեսիլքը:
Թարմություն բերող ճերմակախիճ իմ առվակ, ջուր երգող, սիրելիս…
Անտուան, 1942 թ.
Լուսանկարում՝ Նատալի Պալե
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մեծն իշխանուհին՝ Նատալի Պալե | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»
Уведомление: ՄԱԳԱՂԱԹ.AM » Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին
Уведомление: Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էքզյուպերի «Նամակ պատանդին» (հատված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Անտուան դե Սենտ-Էքզյուպերի «Ժպիտը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Էքզյուպերի «Ի՞նչ ասել է ազատություն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)