Բարի լինելու ամենապարզ նշանը

111

Գիտնականները վերջապես գտել են բարի մարդուն բնորոշ ամենապարզ նշանը, ըստ որի, նրան կարելի է անմիջապես ճանաչել:

Բարի մարդը կարող է խելացի լինել, կարող է և խելացի չլինել: Կարող է ուրախ և բաց մարդ լինել, սակայն կարող է լինել նաև տխուր և ինքնամփոփ։ Նա կարող է ունենալ թեթև բնավորություն, բայց կարող է լինել դյուրագրգիռ ու դժվար բնավորությամբ մեկը: Նա կարող է լավատես լինել, բայց կարող է լինել նաև վատատես։

Բարի մարդը հավատում է, որ մարդկանց մեծ մասը բարի են: Ոչ բոլորը, իհարկե, բայց գերակշիռ մասը։ Կան չարամիտներ, սրիկաներ և հանցագործներ, մի խոսքով՝ չար մարդիկ, բայց, մեկ է, բարի մարդիկ ավելի շատ են։

Այսպես են մտածում բարի մարդիկ: Ավելին՝  նրանք հավատում են դրան: Նրանք հավատում են, որ իրենք մեծամասնություն են կազմում:

Չար մարդիկ հակառակն են մտածում: Նրանք հավատում են, որ մարդկանց մեծ մասը բնույթով չար է: Բարի մարդիկ քիչ են։ Իհարկե, դա վատ է, բայց դե, բարությունը քիչ է։

Այսպիսի պարզ, բայց և աշխատող նշան։ Երբ խոսում եք բարի մարդու հետ, հարցրեք նրան՝  ի՞նչ ես կարծում, այս աշխարհում ո՞րն է ավելի շատ՝ բարին, թե՞ չարը։ Եվ դուք կզարմանաք, թե որքան ճշգրիտ է այդ նշանը։

Իսկ ես կարծում եմ, որ իսկապես բարիները նույնքան են, որքան իսկապես չարերը: Երկրի վրա միշտ էլ եղել է այդ ուժերի հավերժական պայքարը գերակայության համար։ Իսկ մարդկանց մեծամասնությունը տատանվում է բարու ու չարի միջև։ Հենց նրանց համար էլ ընթանում է այդ պայքարը:

Եվ, հավանաբար, մենք նույնպես այդ մեծամասնության մեջ ենք, որի համար  պայքարում են իրական բարի հոգիները, և որոնց գայթակղում են չարերը։

Բայց ես շատ էլ բարի չեմ։ Իմ բարությունը  չափավոր է և դրսևորվում է ոչ բոլորի հանդեպ:

-Ի՞նչ ես կարծում, այս աշխարհում ո՞րն է ավելի շատ՝ բարին, թե՞ չարը։

Իսկ դուք ի՞նչ պատասխան կտաք այս պարզ հարցին: Անկեղծ պատասխանեք ինքներդ ձեզ: Եվ դուք կհասկանաք, թե որ ուղղությամբ եք ընթանում, հիմա որ տիրույթում եք գտնվում՝ բարի, թե՞ չար․․․

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s