Խելքը բազմագիտակությունը (эрудиция) չէ, ցանկացած զրույցի մեջ ներքաշվելու ունակությունը չէ, ընդհակառակը,
ինչպես ասում էր մի վարչապետ` դրանցից հեռու մնալն է:
Խելք ունենալ չի նշանակում գիտնականների հետ զրուցել կարողանալ: Եթե դու խելոք ես, դու հասկանում ես, որ դու ոչինչ չես հասկանում: Խելքը հաճախ խոսում է լուռ: Խելքը զգում է զրուցակցի թերությունները կամ անհաճո պահերը և շրջանցում է դրանք: Խելքը կանխատեսում է պատասխանը և լռում է, եթե չի ուզում լսել ուրիշ բան:
Եվ ընդհանրապես, խելքը ինչ-որ բան առաջարկում է:
Հիմարությունը չի առաջարկում: Հիմարությունը չի հարցնում: Հիմարությունը բացատրում է: Ընդ որում, բացատրում է խելոքից լավ: Խելոքի հետ դու ազատ ես և ծույլ: Հիմարի հետ դու անընդհատ զբաղված ես: Դու աշխատում ես քրտինքի մեջ կորած, իսկ նա առարկում է ու առարկում…Քանզի նա վստա՛հ է: Նրա անիմաստ առարկություններից դու ուժեր ես կորցնում: Կորցնում ես ինքնատիրապետումդ ու հնարամտությունդ. այն, ինչով դու հպարտանում էիր: Հիմարի հետ դու որևէ բանի շուրջ չես կարող համաձայնության գալ: Դու զգում ես, թե ինչ վատ բնավորություն ունես:
Հենց այս պատճառով հանգստացի՛ր խելացիների հետ:
Նրանց հետ հանգստացիր, սիրելի՛ս:
Խնդրո՜ւմ եմ:
Աղբյուր` Михаил Жванецкий
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
http://fit4brain.com/8429
НравитсяНравится
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ