Սև լուսին կամ Լիլիթ

սև լուսին

2021 թ․-ի հուլիսի 19-ից սկսած մինչև 2022թ․-ի ապրիլի 20-ը, տիեզերքը գտնվելու է Սև լուսնի կամ Լիլիթի տիրապետության տակ։

Սև լուսինը կամ Լիլիթը մարմնավորում է մարդկության խորքային վախերն ու արատները։ Կարող են տեղի ունենալ տհաճ իրադարձություններ և բնական աղետներ։ Մարդիկ ունենում են անհանգստության և ընկճվածության զգացողություններ։ Խորհուրդ է տրվում զգույշ լինել և չվստահել խոստումներին։ Այնպես որ, մարդկությանը առաջիկա ինը ամիսների ընթացքում դժվարին ժամանակներ են սպասվում։

Լուսինը պատասխանատու է մարդու բարձր հոգևոր զարգացման համար, իսկ Սև Լուսինը ակտիվացնում է ենթագիտակցությունը և բնազդները, ինչպես նաև՝  մարմնավորում է որևէ մի բանի զարգացման ամենաբարձր աստիճանը, գագաթնակետը։

Իսկ հիմա փորձենք հասկանալ ինչու Սև լուսին կամ Լիլիթ։

Ըստ հնագույն աստղագիտական պատկերացումների՝  տիեզերքում գոյություն ունի Լիլիթ ֆիկտիվ մոլորակ (նրա փոխաբերական անունը — Սև Լուսին է), ֆիկտիվ է, քանի որ ոչ թե հոծ մարմին է, այլ հավասարեցման կետ։ Լիլիթը Լուսնի ուղեծրի ամենահեռու կետն է Երկիր մոլորակից, որի հետագիծը օվալ է։ Նա առաջնային նշանակություն ունի ամեն մեկի ճակատագրում, քանի որ ցույց է տալիս կենդանակերպի այն կետը, որում իրականանում են կանխագուշակությունները։ Լիլիթի հատումը Արևի և Լուսնի հետ փառք է բերում, որը կապված է ծայրագույն հատկությունների հետ. կամ` հանճար, կամ` հանցագործ։ Սատուրնի հետ հատումից, Սև Լուսինը ընդգծում է ռիսկի նկատմամբ հակումը, որը հատուկ է խաղամոլներին, որոնք ի վիճակի չեն տանուլ տվածը հատուցել։ Այդ պատճառով այդ նշանի տակ թաքնված է տանուլ տվածի սև առեղծվածը։

Լիլիթը եբրայական Թալմուդում և միջագետքյան առասպելներում հայտնի է որպես գիշերային դև, փոթորիկների չար ոգի, որը կապ ունի քամու հետ և բերում է հիվանդություն և մահ։ Իսկ  շումերական «Էպոս Գիլգամեշի մասին» էպիկական պոեմում նա ոչնչացնում է Իշտար աստվածուհու սուրբ ծառը։ Նա կոչվել է «Լիլիթու» անունով մինչև մ.թ.ա. 7-րդ դարը։

Բայց, արի ու տես, որ հայերը Լիլիթին, ի հակադրություն համաշխարհային պատմության և մշակույթի մեջ տարածված կարծրատիպերի, օժտել են դրական հատկանիշներով։ Ընդունված է, որ հայոց մեջ Լիլիթ անունը աղջկան այնպիսի հատկություններով և բնավորության գծերով է օժտում, ինչպիսիք են՝  կանացիությունն ու հմայքը, տնտեսվարությունը, պտղաբերությունը։

Ինչևէ, հիշենք՝  աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Հուսանք, որ Սև լուսինը կամ Լիլիթը հայերիս համար ոչ միայն վախենալու չի լինի, այլև ընդհակառակը՝  հոգևոր դաշտում նոր հնարավորություններ կբացի։

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s