Երեք բանի մասին չի կարելի վատ խոսել

219971761_4590926894273593_6780604642583528253_n

Երեք բան կա, որոնց մասին չի կարելի վատ խոսել՝  ստորացնել, վիրավորել և արժեզրկել։ Նույնիսկ, եթե այդ երեքի հանդեպ ունենք որոշակի պահանջներ։ Նույնիսկ, եթե մենք դժգոհ ենք։ Նույնիսկ, եթե այդ երեքը չեն համապատասխանում մեր սպասելիքներին, և մենք զայրացած ենք։

Մենք կարող ենք ընդամենը նեղսրտել, որովհետև այդ երեք բաներն այնպիսին են, ինչպիսին մեր ձեռքերն են ու մեր աչքերը։ Ինչպես մեզ, այնպես էլ մյուսներին չպետք է թույլ տրվի վատ խոսել այս երեք բաների մասին:

✅Չի կարելի վատ խոսել ծնողների մասին։ Նույնիսկ, եթե նրանք այնքան էլ լավ մարդիկ չեն։ Եվ այնքան էլ լավ չեն դաստիարակել մեզ։ Վիրավորել են, զայրացել են մեզ վրա, միևնույնն է, նրանք շարունակում են մնալ մեր ծնողները։

Կա մի նրբություն․ եթե ծնողները հրաժարվում են կատարել իրենց պարտականությունները կամ թշնամաբար են վերաբերում իրենց զավակներին, դատարանի որոշմամբ, օրինակ, կարող են զրկվել ծնողական իրավունքից։ Խոսքը սրա մասին չէ։ Կարելի է այսպես ձևակեպել․ նրանք կենսաբանական ծնողներ են, բայց ոչ իսկական։

Մենք խոսում ենք սովորական ծնողների մասին, ովքեր թեև վատն են, սակայն ինչ-որ կերպ կատարում են իրենց ծնողական պարտականությունը և ինչ-որ տեղ սիրում են մեզ։ Ահա, հենց նրանց մասին չի կարելի թույլ տալ վատ բաներ ասել։

Քանի որ այդկերպ վարվելով՝ վիրավորում են ոչ միայն նրանց, այլև մեզ։ Վիրավորելով նրանց՝  մեզ զրկում են պաշտպանությունից, ծնունդի հետ կապից, սիրո նվազագույն քանակից, առանց որի ապրելը շատ դժվար է:

✅Չի կարելի թույլ տալ վատ բաներ ասել մեր երեխաների մասին։ Երեխաները նույնպես մեր մի մասն են։ Եթե նրանք հրեշներ չեն, և ոչ էլ անսիրտ հանցագործներ, չի կարելի թույլ տալ նրանց մասին անհարգալից արտահայտվել կամ չարությամբ խոսել։ Մենք կարող ենք շատ զայրանալ մեր զավակների վրա։ Ինչ մեղքներս թաքցնենք՝  երբեմն էլ կարող ենք հայհոյել նրանց։ Սակայն թույլ տալ, որ կողմնակի մարդիկ վատ արտահայտվեն մեր երեխաների մասին, նվաստացուցիչ է։  Փաստորեն, դու թույլ ես տալիս, որ քեզ վիրավորեն։

Այդպես են խզվում բոլոր կապերը զավակների հետ։ Նրանք զգում են, որ հարազատ հայրը կամ մայրը հրաժարվում են իրենցից՝  թույլ տալով, որ ուրիշները, իբր բարությունից դրդված, ծաղրեն և ծիծաղեն իրենց վրա։ Դա անհրաժեշտ է դադարեցնել, նույնիսկ եթե այդպես ուսուցիչն է վարվում։ Այդ բոլոր չար բառերը սրտին ուղղված նետեր են: Եվ դա անխուսափելիորեն վատ ազդեցություն է ունենում երեխաների հետ մեր ունեցած հարաբերությունների վրա:

✅Եվ երրորդ բանը, որ չպետք է թույլ տալ վատ խոսել՝  մեր տունն է: Եթե ​​ինչ-որ մեկը մտել է մեր տուն և սկսել է քննադատել, հարկավոր է նրան խնդրել, որպեսզի կանգ առնի։ Հնում կասեին՝  այդ հյուրը վիրավորում է մեր դափնիները։ Վիրավորում է մեր տունը պաշտպանող ոգիներին։ Նրանք ձեզ չեն օգնի, նրանք կարող են հեռանալ այն տանտիրոջից, ով իրենց չի պաշտպանել հարձակումներից: Եվ տունը նույնպես կդառնա օտար։ Կդադարի լինել ձեր ապաստանն ու պաշտպանությունը․․․

Տունը մեր ընտանիքն է ու մենք ինքներս։ Վիրավորական խոսքերը և քննադատությունը՝  ուղղված մեր տան կահույքին, սպասքին, սենյակին, խոհանոցին, տան գտնվելու վայրին, վերքեր են, որոնք մենք ինքներս ենք հասցնում:

Հետևաբար, հյուրը, նույնիսկ հարազատը, որը խախտում է հյուրընկալության օրենքները և վատ է խոսում ձեր տան մասին, վնասում է ձեզ և ձեր ընտանիքին:

Հայրենիքը նույնպես մեր տունն է։ Նույնիսկ, եթե լիքը խնդիրներ կան, տհաճ է, երբ օտարերկրացին սկսում է նվաստացնել ու վիրավորել մեր տունը։ Թեև ինքներս ենք հայհոյում ու դժգոհում․․․

Ահա երեք բան, որոնց մասին չպիտի թույլատրել վատ խոսել: Եթե, իհարկե, մենք ինքներս մեկընդմիշտ չենք հրաժարվել դրանից։

Այս երեք բաները մեր անհատականության, մեր աշխարհի, մեր հոգու մի մասն են: Թույլ տալ, որ դրանց մասին վատ բաներ ասեն, նշանակում է դավաճանել նրանց: Ձեր վրա վերցրեք դավաճանության մեղքը, և դուք կզրկվեք Հայրենիքի, Տան, Երեխաների, Սերունդների պաշտպանությունից և աջակցությունից․․․

Քաղաքավարությունից կամ այլ պատճառներից ելնելով՝ դուք չպետք է հանդուրժեք դրանց դեմ որևէ ոտնձգություն։ Պետք է ընդհատել նրան, ով վիրավորում և նվաստացնում է այն, ինչը մեր մի մասն է կազմում: Մեր մի մասն է ձեռքի կամ ոտքի նման։ Աչքի նման։ Եվ սրտի նման․․․

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s