Գիտակցված հանգիստ

1122

Ի՜նչ լավ բան է հանգստանալը։

Հա՛, հենց էլ հանգստանալը, ընկերներ ջան։

Խոսքը ոչ թե անտարբերության պատրանքի, և ոչ էլ ամեն ինչ մեծամտորենորեն մոռանալու մասին է, այլ գիտակցված կերպով հանգստանալու՝  հասկանալով, որ անհնար է ապրել հիստերիայի մեջ, հավերժական դժգոհությամբ և ունեցածի արժեզրկմամբ։

Պարզապես հանգստացե՛ք, հասկանալով, որ կարող եք ձեր կյանքը դասավորել առանց
վերը նշվածի։ Առանց նրանց, ովքեր ավելի լավ կանեն՝  ուրիշ տեղում լինեն։

Առանց մարդկանց, ում հետ անհնար է շարունակել կամ ընդհակառակը՝  լինել նրանց հետ, ում հետ երազում ես կյանքը շարունակել։

Պարզապես հանգստացե՛ք՝  արթնացնելով ձեր մոռացված ինքնագնահատականը, որի բացակայությամբ շատ բաներ եք արել՝  չստացված սիրո պատրանքին ծառայելով։

Հանգստացե՛ք, և  կարգուկանոն հաստատեք ձեր յուրաքանչյուր օրվա մեջ։

Հանգստացե՛ք, և  երբեք մի՛ գնացեք այնտեղ, ուր ձեզ չեն կանչել։

Հանգստացե՛ք, և սկսե՛ք լավ անել այն, ինչը ձեր ուժերի սահմանում է, ոչ թե  արդյունավետություն ցուցադրեք այնտեղ, որտեղ ամեն ինչ վաղուց ձեզ զզվեցրել է։

Հանգստացե՛ք, և համակերպվե՛ք ինքներդ ձեզ, ձեր մարմնի, ձեր մտքերի, ձեր իրական հնարավորությունների հետ։

Հանգստացե՛ք, և դադարե՛ք մտածել, որ այն մարդիկ, ովքեր ձեզ չեն սիրում, կարող են պահանջներ ներկայացնել ձեզ գնահատողներին կամ խանգարել երջանիկ լինել։

Ուղղակի հանգստացե՛ք։

Այլևս մի՛ նմանվեք գժված առնետի, ով առնետավազքի մեջ է մտել իր կյանքը համեմատալով ուրիշների հետ՝  գրանցած արդյունքները համապատասխանեցնելով ընդհանուրի որդեգրած արժեքներին։

Մի՛ մնացեք ձեր վիրավորվածության հետ։

Ինչ էլ լինի, մեղքն ուրիշների վրա մի՛ բարդեք։

Եթե անգամ ձեզ չեն սովորեցրել սիրել, շատ ավելի հեշտ է գիտակցել դրա կարիքը և սովորել, քան թե մինչև ճերմակելը դժգոհել, որ չեն սովորեցրել։

Հանգստացե՛ք․․․

Հանգստացե՛ք՝  պարզ ուրախությունները զգալու համար։

Հանգստացե՛ք՝  չափազանց պարզ հարաբերությունների մեջ լինելու համար։ Պարզ՝ քանզի ամեն ինչ հստակ է ու թափանցիկ, և ոչ թե «ամեն ինչ բարդ է» միայն այն պատճառով, որ սարսափում ես ընդունել այն, ինչը, առավել քան, ակնհայտ է։

Հանգստացե՛ք՝  պարզ լուծումներ ստանալու համար։

Հանգստացե՛ք՝ պարզ կյանքով ապրելու համար, որը, ինչ խոսք, պետք չէ շփոթել պարզունակի հետ։

Երբ մենք հանգստանալ ենք ուզում՝ մենք չենք ծերանում։

Երբ մենք հանգստանալ ենք ուզում՝ մենք իմաստուն ենք դառնում․․․վերջապես․․․

Աղբյուրը՝  Лиля Град

Ռուսերենից փոխադրությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s