Աշխարհը լուսավորիր քո ճառագայթներով

239688788_1380769915674731_1099571829160137656_n

Արեգակը ճառագելու պատճառով օրական կորցնում է 360 տոննա։ Ահա և հիանալի միջոց բոլոր նրանց համար, ովքեր ուզում են նիհարել՝  ճառագե՛ք։ Մարդկանց տուր քո ջերմությունը, աշխարհը լուսավորիր քո ճառագայթներով։

Տեսեք, թե ինչ սիրուն է Արևը։ Դուք նույնպես կարող եք հիանալի տեսք ունենալ։ Միայն թե մի՛ պահեք, մի՛ կուտակեք ձեր ճառագայթները, որոնք, ինչպես հայտնի է, վերածվում են զանգվածի՝ ավելորդ քաշի, որը ծանր է և վնասակար:

Որպեսզի ինքներդ ձեզ լավ զգաք, մշտապես լավ տեսք ունենաք, ճիշտ գործեք՝ ուղղակի ճառագե՛ք։

Արդյո՞ք մարդիկ կարողանում են երջանիկ լինել՝  երջանկանալ պարզ մանրուքներից։ Նստել ու նայել գիշերային աստղերին կամ լսել այգու ծղրիդների ձայները և զգալ բացարձակ, լիարժեք, ոչնչով չպայմանավորված երջանկություն։ Հենց այդպես է պետք ապրել։ Ուրախացե՛ք ամեն մի պահի, ամեն մի մանրուքի համար։

Առավոտյան արթնացել եք, նախաճաշին համով մի բան եք կերել, նայել եք պատուհանից, իսկ այնտեղ աշխարհն է և տարվա որևէ եղանակ, անշուշտ, ամենագեղեցիկը։ Իսկ ո՞րն է ամենագեղեցիկը։ Դե, իհարկե, յուրաքանչյուրը։

Ձմեռը գեղեցիկ է ձյան տեղումներով և գունագեղ լույսերով զարդարված տոնածառով․․․

Գարունը գեղեցիկ է ծաղկուն բողբոջներով և տաք երկրներից վերադարձող թռչունների ձայներով․․․

Ամառը գեղեցիկ է թավշյա կանաչով, ջերմությամբ, հարմարավետությամբ, որը կարծես աճում է ամեն մի բացվող ծաղկի հետ․․․

Աշունը գեղեցիկ է գունեղ տերևաթափով և անձրևի երաժշտական ​​աղմուկով․․․

Արդյո՞ք երջանկություն չէ դիտել այս ամենը, պարզապես լինել դրա մեջ, պարզապես ապրել: Սիրե՛ք ձեր սիրելիներին, սպասե՛ք լավագույնին և ավելիին: Իսկ ամենակարևորը՝  գնահատե՛ք ներկան։

Աղբյուրը՝  Собиратель звезд. Волшебство повсюду 

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s