Ես՝ ես եմ: Ամբողջ աշխարհում ճիշտ նույնպիսին, ինչպիսին ես եմ, չկա:
Իհարկե կան մարդիկ, ովքեր նման են ինձ, բայց չկա այնպիսի մեկը, ով լիովին ես լինեմ:
Այն ամենը, ինչ դուրս է գալիս ինձնից, բացարձակապես իմն է, որովհետև դա իմ ընտրությունն է:
Ինձ է պատկանում ամենը, ինչ ես ունեմ. իմ մարմինը և այդ մարմնի շարժումները, իմ գիտակցությունը՝ ներառյալ բոլոր մտքերը և գաղափարները, որոնք անցնում են այդ գիտակցության միջով:
Իմ աչքերը և այն, ինչ մարդիկ տեսնում են. իմ զգացմունքները, ինչպիսին էլ որ դրանք լինեն՝ զայրույթ, ուրախություն, նյարդային վիճակ, սեր, հիասթափություն, հրճվանք:
Իմ բերանը, և բոլոր այն բառերը, որոնք արտաբերում է այն. բարեկիթ, քնքուշ, ճշմարիտ կամ կոպիտ և ոչ ճիշտ:
Իմ ձայնը՝ նուրբ կամ կոպիտ, և բոլոր իմ արարքները, որոնք ուղղված են ինչպես ինձ, այնպես էլ ուրիշներին:
Ինձ են պատկանում իմ հաղթանակներն ու հաջողությունները, սխալներն ու անհաջողությունները:
Ու, քանի որ ես ինձ եմ պատկանում, ուրեմն կարող եմ շատ մոտիկից ինձ ճանաչել, ուստի և՝ ընկերություն անել ինքս ինձ հետ, կարող եմ ինձ սիրել և իմ բոլոր գործողությունները ուղղորդել դեպի իմ հետաքրքրությունների ու սեփական շահերի բավարարմանը:
Ես գիտեմ՝ ինչը ինձ չի գոհացնում, ինչպես նաև գիտեմ, որ կա ինչ-որ բան, որը ես իմ մասին չգիտեմ:
Բայց, քանի որ ես ինձ սիրում եմ, այդ իսկ պատճառով կարող եմ համարձակ գործել փոխելու համար այն, ինչը ինձ չի գոհացնում, ինչպես նաև՝ փորձել իմանալ այն, ինչը ես չգիտեմ:
Ես՝ ես եմ անկախ այն բանից. ինչ եմ ես խոսում, ինչպես եմ վարվում, ինչպիսին է իմ տեսքը, ինչ եմ ես մտածում և զգում:
Այս ամենը միայն իմն է, և այն արտացոլում է իմ դիրքորոշումը ժամանակի տվյալ պահի համար:
Հենց ես մտափոխվեմ՝ ինչ տեսք ունենամ, ինչ խոսեմ, ինչ անեմ և զգամ, ես կարող եմ փոխել այն, ինչն ինձ դուր չի գալիս, պահելով այն, ինչը ինձ գոհացնում է՝ եղածը փոխարինելով որևէ նոր, ինձ ավելի հարմար տարբերակով:
Ես կարող եմ լսել և ունկնդրել, խոսել և գործել:
Ես ունեմ բոլոր այն հնարավորությունները, որպեսզի լինեմ մտերիմ ու օգտակար մարդկանց:
Այս ամենը նրա համար են, որպեսզի ես կարողանամ գլուխ հանել ինձ շրջապատող մարդկանց աշխարհից և տեղի ունեցող իրադարձություններից:
Ես պատկանում եմ ինձ, այնպես որ, ես կարող եմ ստեղծել ինքս ինձ:
Ես՝ ես եմ:
Եվ ինձ մոտ ամեն ինչ կարգին է:
Աղբյուր՝ Вирджиния Сатир: Моя декларация самоуважения
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Վիրջինիա Սատիր, 5 ազատություն
Уведомление: Վիրջինիա Սատիր «Ընտանեկան առողջ հարաբերություններ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)