Ով չի տեսել Արարատեան դաշտի աշունը՝ ոչինչ չի տեսել։
Նա գալիս է դանդաղ, խոհուն եւ կարմիր քայլերով․ լեռների կատարից իջած թեթեւ զովը իջնում է ամառւայ թողած ճերմակ հրդեհների վրայ, մաղում է օդը, ալքիմիկոսի իր աշխատանոցում թանկագին եւ զարմանալի մետաղների բաղադրութիւններ է ձուլում, հողերի վրայ լույսեր ման ածում, ծառերի մէջ մոմեր վառում եւ՝ դեղինեւ եւ մեծղի՝ յօրինում է ա՛յնպիսի նւագներ, որոնց մասին կարելի չէ պատմել, որովհետեւ նրանք գալիս են կեանքի եւ մահի սահմամմերը անցնող անյայտ վայրերից։
Ով չի տեսել Արարատեան դաշտը աշնան ժամանակ՝ չի կարող երեւակայել իսկ ի՛նչպիսի խոր հոգեկանութեան, ի՛չպիսի վերացման, ի՛չպիսի ներուժ խաղաղութեան կարող է հրաւիրել բնութիւնը։
Ձիւնագագաթ լեռները գրկող, ոսկեյա վարսերով, սարսռուն, համատարած մի անդորրութիւն։ Դեղին բոցերով այրւող կաղամախների շարքեր։ Ծանրացած մրգաստաններ, պսպղուն պարտեզնէր, պղնձների հետ հալւած հորիզոն եւ, խորացած, ճառագայթող, յստակ մի երկինք։
Ամէն ինչ խորասուզւում է, մտածում, բոցկլտում։
Աղբյուր՝ Նավը լեռան վրա»
Մարտիրոս Սարյան. Արարատյան դաշտավայր
Уведомление: Կոստան Զարյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)