Ինչու է չարը շատացել 

14799257_13209039_9043864_6800303_kruylya

Հավանաբար նկատած կլինեք`  չարությունն ավելացել է և´ սոցցանցերում, և´ իրական կյանքում: Ինչո՞ւ են մարդիկ այդքան չարացել: Ինչո՞ւ են այդքան շատացել բախումները, վեճերը, ագրեսիան: Դա կապված է տագնապի և անհանգստության հետ: Աշխարհում իրավիճակը բավականին անբարենպաստ է: Հասկանալի չէ, թե հետո ինչ է լինելու: Վերջին իրադարձությունները ոչնչացրին մարդկանց միամիտ վստահությունն առ այն, որ աշխարհը գեղեցիկ և անվտանգ տեղ է, որտեղ անսպասելի ոչինչ չի պատահում: Եթե պատահի էլ, ապա ոչ մեզ հետ: Իսկ իրականությունն այն է, որ ամեն ինչ էլ կարող է պատահել. Այս մասին փիլիսոփաները միշտ էլ ասել են, բայց, դե´, խաղաղ ժամանակներում նրանց ո՞վ է լսում:

Հիմա տագնապ կա: Այն միշտ առաջանում է, երբ առկա է անորոշ իրավիճակ և, երբ ապագայի մասին տեղեկություններ չկան: Չկան  ճշգրիտ տեղեկատվություններ նույնիսկ ներկայի մասին: Եվ անհանգստությունն առաջացնում է ագրեսիա: Որքան բարձր է տագնապը, այնքան բարձր է ագրեսիայի մակարդակը: Այս մասին գրել են Ֆրեյդը և Կարեն Հորնին:

Բայց ոչ բոլորի մոտ է այդպես: Ոչ բոլորի մոտ է տագնապը չարությամբ դրսևորվում: Տագնապն ագրեսիայի է վերածվում փոքրոգի, վախկոտ մարդկանց մոտ: Այդպիսիք են և էգոիստները, ովքեր չեն ցանկանում դիմանալ նույնիսկ թեթև դժվարություններին: Եվ ընդհանրապես, չարության մեջ հեշտորեն կարելի է ճանաչել վախկոտին և էգոիստին: Կարևոր չէ, թե նա ինչ պատճառ է գտել, որպեսզի ցավեցնի ոչնչի մեջ մեղք չունեցող մարդուն: Խոսակցությունը կարող է վերածվել վեճի, և պատճառն ամենևին կարևոր չէ. կարող է լինել քաղաքականություն, հագուստ, շան լուսանկար, հենց՝ շուն, տեքստի ստորակետ, ձայնի ոչ ճիշտ տոնայնություն, որով դիմել եք վախկոտին: Փոքրոգի մարդկանց կարելի է անմիջապես ճանաչել: Նրանք հարձակվում են առանց պատճառի:

Եվ առաջանում է փակ շրջան: Տագնապը ծնում է ագրեսիա: Ագրեսիան ուժեղացնում է աշխարհում առկա թշնամանքի հանդեպ վստահությունը: Արդյունքում` առաջանում է էլ ավելի ուժեղ տագնապ, նույնիսկ`  խուճապ:

Եթե ​​ինչ-որ մեկն առանց պատճառի հարձակվել է ձեզ վրա և վիրավորում է, վստահ եղեք`  նա վախկոտ է: Նա վախենում է: Վախենում է կյանքից, վախենում է անհայտությունից, վախենում է փորձությունից: Մենք բոլորս անհանգստացած ենք և երբեմն վախենում ենք: Բայց միայն վախկոտն է իր վախը արտահայտում ագրեսիայի միջոցով:

Վախկոտը վտանգավոր է: Նրա վախը մեծանում է իր գործած չար հարձակումներին համընթաց: Ահա, թե ինչու են նրանք սկանդալներ և վեճեր հրահում. այդպես նրանց ավելի հեշտ է վախը և տագնապը փոխանցել:

Տագնապի և դժվար պահերի դեպքում նորմալ մարդը թող`

✳️ Նվազեցնի իր ագրեսիվությունը`  վերահսկելով և զսպելով այն:

✳️ Շրջապատված լինի ընկերներով և սիրելիներով. դա օգնում է:

✳️ Աջակցի ուրիշներին: Ուժեղ և հասուն լինի: Ուրիշներին աջակցելը բնորոշ է միայն ուժեղ և հասուն`  մարդասեր մարդուն:

Թույլ մի´ տվեք, որ ձեզ վնասեն, ոչ էլ խստորեն վիճեք, հնարավորության դեպքում, իհարկե: Եվ հիշեք`  տագնապի ժամանակ ամենաագրեսիվն ամենավախկոտն է: Սովորաբար այդպես է…

Աղբյուրը՝  Աննա Կիրյանովա

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s