Հովհաննես Քաջազնունի «Չենք գիտեցել նախատեսնել»

Հովհաննես-Քաջազնունի-1024x620-1

Եթէ ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպէտք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հէնց այդ նախատեսնելու ընդունակութիւնն է, որ չենք ունեցել բնաւ:

Մենք շարունակ սխալւած ենք եղել մեր հաշիւների մէջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտեցել նախատեսնել:

Մեր ամենամեծ թուլութիւնը այդ է եղել:

Ապա չենք ունեցել որոշ ու յստակ գիտակցութիւն մեր անելիքի մասին, չենք ունեցել մի ղեկավարող սկզբունք ու տեւողական, հետեւողական սիստեմ, գործել ենք կարծես յանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանւել ենք, պատից-պատ ընկել, կէսկուրօրէն շօշափելով ոտներիս տակի հողը:

Չենք ճանաչել ու յաճախ գերագնահատել ենք մեր կարողութեան չափը, չենք հասկացել դժարութիւնների մեծութիւնը, արհամարհել ենք հակառակ ոյժերը եւ թեթեւամտութետն աստիճանի անփոյթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդէպ:

Կտրուկ ենք եղել, ուր պետք էր ծայրայեղ զգուշութիւն ու անվճռական այնտեղ, ուր պէտք է կտրուկ լինէինք:

Չենք կարողացել տարբերել պետութիւնը կուսակցութիւնից ու կուսակցական մտայնութիւն ենք մտցրել պետական կեանքի մէջ:

Պետական մարդիկ չէինք մենք:

Պակաս անբարեյաջող պայմաններում թևրեւս կարողանայինք՝ սխալւելով ու քնթահարւելով հանդերձ՝ գտնել վերջապէս ճամփան, ոտներս մի տեղ ամրացնել ու կամաց-կամաց շինել, կարգաւորել պետական շէնքը: Բայց այն սոսկալի պայմանների մէջ՝ մենք չէինք, որ պիտի կարողանայինք — առանց որեւէ յենարանի, միայն մեր ոյժերին թողած — կատարել այդ հերկուլեան աշխատանքը:

Թող ոչ ոք չվիրաւորւի այս խօսքերից․ անբարեացակամ մարդու չարախնդութիւն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում: Չէ՞ որ անկարողների առաջի շարքում ձեր կողքին ու ձեզ հետ միասին՝ եղել եմ ել ես․ ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեզ չափ պատասխանատու մեր պարտութեան:

Պատասխանատու, ասի… Քաջութիւն չանեմ աւելացնելու, որ մենք ոչ միշտ ու ոչ հարկաւոր չափով գիտակցել ենք, թէ ինչ մեծ պատասխանատւութիւն ենք վերցրել մեզ վրայ. ապա նաեւ, թէ ոչ միշտ ու ոչ հարկաւոր չափերով բարեխիղճ ենք եղեք մեր պարտականութիւնների հանդէպ… Քաջութիւն չունեմ, որովհետև, վախենամ եմ թէ անարդար լինեմ: Բայց — ո՞վ գիտէ — գուցէ ինձանից աւելի անաչառ մի մարդ այդ էլ ասի ու անիրաւացի չլինի..

Աղբյուրը՝  Հովհաննես Քաջազնունի «Դաշնակցությունը անելիք չունի այլևս»

Հովհաննես Քաջազնունի Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ։ Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի, իսկ այնուհետև նաև Հայաստանի ճարտարապետության վրա։

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s