Միայն ինտելեկտը բավարար չէ հոգեպես զարգացած մարդ լինելու համար: Ճշմարիտ խելքը միշտ կապված է հոգևորի հետ: Կյանքը և մարդկանց իրապես հասկանալ հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք կարեկցանք եք զգում: Միայն այդ դեպքում կարելի է դառնալ հոգեպես խելացի անձնավորություն:
Հոգեբան Թոնի Բյուզենը իր մասին պատմում է հետևյալը․ փայլուն սովորող էի, ստացել էի գերազանցության դիպլոմ, հիանալի տիրապետում էի տրամաբանությանը և հռետորաբանությանը: Բացի այդ, միշտ ազնիվ էի և անկեղծ: Բայց պարզվում է՝ դրանք բավարար չէին․․․
Մի աղջիկ, ում ինքը ճանաչում էր, մի քահանայի է բերում։ Աղջիկը զբաղվում էր բարեգործությամբ և օգնում էր կարիքավորներին: Կրոնավորը խոսակցություն է սկսում ողորմածության մասին ՝ փորձելով, ինչպես թվում է երիտասարդ հոգեբանին, փող ստանալ: Քահանան հաճելի չէր և չգիտեր` ինչպես ճիշտ խոսել: Այնպես որ, հոգեբանը քննարկումից հաղթող դուրս եկավ: Նա փայլուն հաղթանակ տարավ տրամաբանության և համառության՝ գիտելիքի, կրթության և քննադատական մտածողության շնորհիվ: Նա իր հակառակորդին բռնեց տրամաբանական սխալի մեջ` ջախջախելով նրա թույլ փաստարկները:
Երբ աղջիկը և քահանան գնացին, չգիտես ինչու, մնաց անհարմարության զգացողություն: Դրսում սարսափելի ցուրտ էր, բուք էր մոլեգնում: Հյուրերը տնից դուրս եկան այդ փոթորկին, իսկ բաժանվելիս աղջիկը տխուր նայեց հաղթանակած տանտիրոջը: Տանտերը նրանց գնալուց հետո իրեն վատ զգաց․ հաղթանակը դադարեց դուր գալ նրան: Բայց չէ՞ որ ինքը միանգամայն ճիշտ էր: Նա իր ճշմարտությունն ապացուցեց տրամաբանորեն: Այդ դեպքում ինչո՞ւ է այդքան տխուր, և ինչու՞ է հոգին այդպես ծանրացել:
Դրսում շատ ցուրտ էր, իսկ նա նույնիսկ թեյ չառաջարկեց: Հյուրերը հյուսիրության փոխարեն ստացան տհաճ վիճաբանություն, իսկ ջերմ շփման փոխարեն տեղի ունեցավ բուռն քննարկում, որին նրանք պատրաստ չէին: Բարոյապես սիրուն և ճիշտ չէր, անպարկեշտ սառը զրույցից հետո, հյուրերին շպրտել ցուրտ փողոց:
Հոգեբանը բացարձակապես ճիշտ էր քննարկման ժամանակ: Նա հյուրերից ավելի խելացի էր: Բայց նրա հոգին հիվանդացավ, ոգին ՝ շփոթվեց: Եվ նա հասկացավ, որ խելքն ամեն ինչ չէ: Կա մի կարևոր բան ևս, որը պետք է ձեռք ձեռքի տված զուգահեռ ընթանա խելքի հետ՝ կարեկցելու, հասկանալու և գթասիրտ լինելու կարողությունը: Արժեք ունի միայն հոգևոր խելքը: Եթե այն կա, դուք օգտակար կլինեք մարդկանց և կարող եք օգնել նրանց: Եթե այն չկա, մարդիկ կհեռանան քեզնից: Եվ դուք կմնաք մենակ` ձեր երկաթե փաստարկների ու դաժան ճշմարտության հետ: Եվ ձեր սիրտը կքարանա: Դու կհեռանաս Աստծուց: Ահա թե ինչ հասկացավ այս հոգեբանն հասուն կյանքի արշալույսին:
Դուք պետք է զարգացնեք հոգևոր ինտելեկտը, եթե ցանկանում եք համապատասխանել հոգևոր լինելու նպատակին: Նա, ով շատ բան գիտի, միշտ չէ, որ ճիշտ է: Բայց միշտ ճիշտ է նա, ով լսում է սրտին: Նա, ով հասկանում է մարդկանց և ունակ է ձնաբքի մեջ հայտնված մարդկանց մի բաժակ տաք թեյ առաջարկել: Եվ հետաձգել քննարկումը կամ ընդհանրապես չեղարկել:
Մի բաժակ տաք թեյ հյուրասիրելն երբեմն ավելի կարևոր է և խելացի…
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի