Ինչ է սպասվում 2022 թվականին

I1w9B8kNEyk

Այն, ինչ կասեմ, գուցե, ձեզ այնքան էլ դուր չգա։ Սակայն մենք, ուզենք, թե չուզենք, ստիպված ենք ընդունել փոփոխությունները. ես արդեն գրել եմ այդ մասին։ Խոսքը համաշխարհային խորքային փոփոխությունների մասին է, որոնք արդեն սկսվել են։ Բանն այն է, որ աշխարհը սկսել է թարմացվել, թարմացումներ են ներբեռնվում․ կարելի է նման համեմատություն անել։ Առայժմ ամեն ինչ ընթանում է ժողովրդի լեզվով ասած՝ լռիկ-մնջիկ։

Փոխակերպումը մահ է: Իսկ մահը վերափոխում է: Աշխարհի նորացումը միշտ էլ ուղեկցվել է հիվանդություններով, տառապանքով և մահերով։ Դրանք երբեմն կարող են և փոխարինել պատերազմին՝  հնարավորություն տալով, որպեսզի աշխարհը շրջանցի այդ աղետը։

Ամեն ինչ աստիճանաբար փոխվում է, բայց մշուշի ու անհանգստության մեջ դեռևս տեսանելի չէ, թե ինչ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում։

✅ Փոխվում է փողը՝  դառնալով վիրտուալ։

✅Փոխվում են էներգակիրները։ Թեև նախկին էներգահամակարգի համար կատաղի պայքարը շարունակվում է, սակայն շուտով ամեն ինչ կփոխվի։

✅Փոխվում է վերաբերմունքը էկոլոգիայի և սպառման նկատմամբ։ Շուտով կարգելվի զվարճանքի համար որսը։ Մուշտակ հագնելը կդադարի նորաձև լինել, ավելին՝ ամոթալի բան կդիտվի։ Կարգելվի նաև կենդանիների կրկեսը։ Այս գործընթացը, ինչ-որ տեղ ավելի արագ, ինչ-որ տեղ ավելի դանդաղ, բայց կգնա:

✅Սպառումն ավելի ու ավելի ողջամիտ կդառնա։ Մեկ միլիոն ռուբլի արժեցող պայուսակը ծաղրի առարկա կդառնա՝  ընկալվելով որպես վայրենություն։

✅Ոսկին կկորցնի արժեքը։ Ոչ միանգամից, բայց կկորցնի։ Սա երկարատև գործընթաց է, բայց այն արդեն սկսվել է։

✅Արժեքավոր կդառնան մարդկային հարաբերությունները։ Կարևոր կլինեն հաղորդակցության ջերմությունը. հոգևոր մտերմությունը, սերն ուրիշների հանդեպ։ Իսկ, ահա ինքնասիրահարվածությունն այնքան կշատանա, որ մենակության համաճարակը կդառնա մարդկությանը սպառնացող իսկական պատուհաս։

✅ Կստիպեն հետևել օրենքներին։ Այս տարին, թերևս, ազատության վերջին տարին է։ Դա լավ է, թե վատ՝ չեմ կարող ասել։ Փիլիսոփաները պարզապես նկարագրում են գործընթացները:

✅Հավատարմությունը, նվիրվածությունը, ազնվությունը գնալով պակասելու են։ Դրանք կդառնան աննախադեպ արժեք։ Հենց այս պատճառով՝ վերոհիշյալ արժեքները կսկսեն նկատել, կարևորել՝  փորձելով այդ որակները սերմանել երեխաների մեջ: Աստիճանաբար կսկսվի բարոյական արժեքների վերադարձը։ Դրանց արժեզրկումը կավարտվի։

✅Կհայտնվեն նոր մարդիկ՝ նոր գաղափարներով։ Ընդ որում, կհայտնվեն կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսության, կրթության, բժշկության, քաղաքականության․․․Սա կվերակենդանացնի գործընթացները։ Հնարավոր է՝ նոր դեղամիջոցներ հորինվեն։ Եվ դա լավ է։  Հեշտ չի լինելու, որովհետև պայքարն ակնհայտ է լինելու կյանքի բոլոր ոլորտներում։

Մինչև մարտ ամեն ինչ դժվար է լինելու։ Ամեն ինչ ավելի է վատանալու․ սա է հուշում դիալեկտիկան։ Իսկ հետո, ճգնաժամին համընթաց՝  կսկսվի բարելավումը։ Հուսանք, որ այդպես կլինի:

Խնայողություններ անելը, հին բաները պահպանելը, փոփոխություններին դիմակայելը և կանոնները խախտելը վատ ռազմավարություններ են: Չեք կարող պահել հոսող ջրին։ Պետք է ներդրումներ կատարել ապագայի համար․ նոր կրթություն, նոր տեխնոլոգիաներ, երեխաներ, շինարարություն։ Պահպանված ամեն ինչ արագ կդառնա ոչ իրացվող։ Իսկ, ահա նորը պտուղ կտա։

Էլ ի՞նչ խորհուրդներ կարելի է տալ։

Ձգվե՛ք յուրայինների մոտ: Ընտանիքը, ընկերները, համախոհները ռեսուրսներ են: Եվ սա պաշտպանություն է:

Մի՛ վախեցեք նորից։ Այո՛, հնի փլուզումը դժվար բան է, բայց․․․ հին տունը մի օր քանդվում է։ Հետո կառուցում են նորը․ և՛ խողովակներն են փոխում, և՛՝ շրջակա միջավայրը: Փողն էլ է փոխվում։ Շուրջբոլորը փոփոխություններ են, այնպես որ, պետք է ընդունել դրանք և փորձել հնարավորինս համապատասխանել դրանց։

Ամռանն ամեն ինչ ակնհայտ կդառնա։ Իսկ ապագայի ուրվագծերը կտեսնենք մարտի վերջին․ երբ մեքենայով մոտենում ես քաղաքին՝  հեռվից բարձր շենքերը երևում են, կարծես, մշուշի միջից․․․Որքան մոտ ես, այնքան ավելի պարզ է պատկերը:

Չափից շատ չխնայել, ներդրումներ կատարել ապագայի համար, ավելի մոտ լինել յուրայիններին, պատրաստ լինել կյանքի շրջադարձերին ու զիգզագներին, սովորել հետևել կանոններին, սրանք են հիմնական հմտությունները։

Կարծում եմ՝ այս տարին ճակատագրական է լինելու։ Սկսված գործընթացներն այնքան ահռելի են, որ մենք դեռևս չենք գիտակցում դրանց ընդգրկման ծավալները։

Դե՛, հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Աշխարհը հղի է ապագայով՝ վերաձևակերպումով։ Մեր աչքի առաջ ապագան դառնում է ներկա։

Կարևոր է, որ մենք էլ դույզն-ինչ փոխվենք և գոնե մի փոքր թարմանանք՝  անցյալում չմնալու համար։ Փոխակերպումը մահ է: Բայց մահվան փոխարինումը կա՝  նորացումը։ Օգտակար նոր հատկությունների ձեռքբերումը կօգնի մեզ ապրել նոր աշխարհում։ Այդպես ավելի ճիշտ է և անվտանգ․․․

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Ինչ է սպասվում 2021 թվականին

Մենք հայտնվել ենք միջանկյալ ժամանակային գոտում

Համաժամանակացում (սինխրոնիզացիա)

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ինչ է սպասվում 2022 թվականին

  1. Уведомление: Հեռավար աշխատանքի արդյունավետությունը գնահատում — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s