Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը կռիվ սկսի քո դեմ, բայց դու խաղաղ լինես, ինչպես երբեք՝ հանգիստ ու պայծառ…
Իհարկե՛ կարող է. պատերազմի մյուս երեսը խաղաղությունն է:
Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը սկսի քեզ դատապարտել, բայց դու հանդարտ լինես, ինչպես երբեք՝ մաքուր ու զուլալ…
Իհարկե՛ կարող է. ազատության մյուս երեսը անկեղծությունն է:
Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը սկսի քեզ մեղադրել համարձակության համար, բայց դու խոնարհ լինես, ինչպես երբեք՝ հեզ ու ենթարկվող…
Իհարկե՛, կարող է. համարձակության մյուս երեսը մեղմությունն է:
Կարո՞ղ է պատահել՝ աշխարհին դուր գալու համար քո սրտի ու մտքի դեմ գնաս, ինքդ քո դեմ կռիվ սկսես ու պատերազմ: Չէ՛, չի՛ կարող։ Ասե՞մ՝ ինչու։ Դե, որովհետև ազատության ու համարձակության մյուս երեսը ամենևին էլ կռիվն ու պատերազմը չէ, այլ սերն է ու ներդաշնակությունը, իսկ միակ դեմքը՝ ինքնաբավությունը…
Նունե Մովսիսյան