Եթե իմանայիք` ի՛նչ փոթորիկ է մոլեգնում խաղաղության իմ ափերին…
Եթե իմանայիք` ինչքա՜ն ամպուզամպ կա իմ երկնակամարում…
Եթե իմանայիք` ի՛նչ փոթորիկներ են մոլեգնում իմ մտքերում…
Եթե իմանայիք` ինչքա՜ն չասված բառեր են խրվել-մնացել իմ կոկորդում…
Եթե իմանայիք` լռությունն ինչպե՛ս է ճչում ներսում իմ…
Եթե իմանայիք` ինչքա՛ն սանձահարված քամիներ կան իմ հոգում…
Եթե իմանայիք` ի՛նչ որոտընդոստ կայծակներ են շանթում սրտում իմ…
Եթե իմանայիք` ինչքա՛ն դառնության կա իմ Սիրո քղանցքներում…
Եթե միայն իմանայի՜ք…
Ի՜նչ լավ է, որ չգիտեք:
Նունե Մովսիսյան
Уведомление: Բարի եղեք` մի մեղադրեք… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)