Պատկերացրո՛ւ՝ դու խորապես հավատում ես,
որ քո սերը Ռոբինի հանդեպ, քո բարությունը ընկերների և մեծահոգությունը աղքատների նկատմամբ փոքրիկ մանանեխի սերմեր են, որից աճում են ուժեղ ծառեր, իսկ այդ ծառերի ճյուղերի վրա բազում թռչուններ բույն են հյուսում:
Պատկերացրո՛ւ՝ սրտի խորքում դու հավատում ես, որ քո ժպիտները և ձեռքսեղմումները, գրկախառնություններն ու համբույրները ընդամենը առաջին նշաններն են ամբողջ աշխարհը սիրո ու խաղաղության մեջ պահելու համար:
Պատկերացրո՛ւ՝ դու հավատում ես, որ սիրո յուրաքանչյուր ժեստ փոխադարձ է, այն գնալով ընդգրկում է նորանոր լայն շրջանակներ այն խճաքարի նման, որ նետում են հանդարտ լճակի մեջ:
Պատկերացրու, պատկերացրու…
Եթե այս ամենը պատկերացնեիր, դու կարո՞ղ էիր հուսահատության մեջ հայտնվել, զայրանալ, վիրավորվել կամ վրեժ լուծել: Կարո՞ղ էիր ատել, ոչնչացնել կամ սպանել: Կարո՞ղ էիր քո կարճատև երկրային գոյության իմաստը գտնելու հույսը կորցնել:
Մենք քեզ հետ կպարեինք ուրախությունից, եթե իսկապես հավատայինք, որ մենք՝ փոքրիկ մարդիկ, ընտրյալ ենք, օրհնյալ և մաքուր՝ հաց դառնալու համար: Հացն այդ բազմապատկվում է, երբ տալիս են մարդկանց:
Մենք քեզ հետ այլևս չէինք վախենա մահից: Նրան կսպասեինք ինչպես մեր ցանկությունների գագաթնակետի՝ պարգև դառնալով մարդկանց համար:
Այն, որ մենք մտքով և սրտով այդքա՜ն հեռու ենք այս ամենից, խոսում է այն մասին, որ մենք ընդամենը սկսնակներ ենք հոգևոր կյանքում և մինչև վերջ չենք ընդունում մեր կոչման ճշմարտությունը:
Պետք է երախտապարտ լինել ճշմարտության յուրաքանչյուր շողի համար, որին հաջողվում է հասնել, և պետք է հավատալ, որ միշտ կա՛ ավելին, որ պետք է տեսնել…միշտ:
Աղբյուրը՝ Генри Нувен «Жизнь Возлюбленного»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ Գայանե Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից
Կարող եք ծանոթանալ նաև՝ Հենրի Նուվեն «Նա առաջինը սիրեց մեզ»
Уведомление: Հենրի Նուվեն «Սիրո ներքին ձայնը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նա է կյանքի և բուժման աղբյուրը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նուվեն «Քո նվիրած իմ նոր հայացքը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոգևոր կյանքի ամենամեծ թշնամին՝ ինքնամերժում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)