Իսկ կյանքը շարունակվում է, քո վրայով չի՛ թռչում, դադա՛ր էլ չի առնում։
Մեզ հուշում է, թե որն է ճիշտ. ապրել հիմա` հրաժեշտ տալով անցյալին։
Կյանքը հիմա-ն է, ընկերներ ջան։
Հիմա-ն է, որովհետև առաջ-ին ու հետո-ին մեզ թույլատրված է միայն նայել, իսկ, ահա, ձեռքերով դիպչել ինչպես թանգարանում` չի՛ կարելի։
Եղե՛ք այնտեղ, որտեղ դուք կարող եք գրկել սիրելիներին, և արե՛ք դա։
Եղե՛ք այնտեղ, որտեղ ձեզ լսում են, որտեղ դո՛ւք եք լսում։
Եղե՛ք այնտեղ, որտեղ դեռ կարող եք խաղալ, շտկել, նորից սկսել։
Մի՛ ապրեք անցյալի և ապագայի վիրտուալ տիրույթներում։
Այս օրվա առավոտյան խորը շունչ քաշեք և զգացե՛ք կյանքի հետ լինելու ձեր համատեղելիությունը` շարունակե՛ք ապրել։
Արթնացե՛ք երջանիկ։
Արթնացե՛ք երջանիկ լինելու համար։
Աղբյուր` Лиля Град
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Լիլյա Գրադ «Իրականում ամեն ինչ պարզ է և ազնիվ»