Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը:
Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները
Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։
․․․Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառավարության և ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։ Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։ Ո՛չ, էդպես ասողները կամ սխալվում են, կամ ստում։ Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։ Նրանք պետք է մեզ ստիպեին, որ լինեինք ավելի զգույշ, զգաստ, շրջահայաց ու իմաստուն, ոչ թե հակառակը վարվեինք և դառնայինք իրենց ակամա դաշնակիցը։ Գոնե հիշեին, թե դեռ իրենց նախորդ մտավորականները էդ հեռու ճանապարհներով շատ են ուխտի գնացել էդ հեռու բարեկամների դռները, որոնք միշտ ամենատագնապալի մոմենտներին մի պատասխան են տվել, թե չենք կարող ձեզ օգնել։ Հին ժամանակ էս պատասխանն է ստացել հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, հին ժամանակներից սկսած մինչև Կարաբեքիրի հարձակման առիթով անցյալ ամսին տված դաշնակից պետությունների պատասխանը, թե չենք կարող ձեզ օգնել։
Միակ մեծ օգնությունը, որ տեսել է հայ ժողովուրդն իր հեռու բարեկամներից, դա ամերիկյան ժողովրդի օգնությունն էր, որը հացով ու շորով արավ էս ծանր տարիները հայ ժողովրդին։
Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։
Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։
Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։
Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։
Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝ հեռուների։ Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողովրդական իմաստությունն ասում է.
-Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։
Աղբյուր՝ Թումանյան, 1920 թվ․
Սկզբնաղբյուր՝ Թումանյանի ԵԼԺ, հատոր 7, էջ 509
Կարող եք ծանոթանալ նաև «Թումանյան» կայքէջին
Լուսանկարը՝ ֆեյսբուքից
Уведомление: Թումանյանական փաթեթ… Փետրվար ամսվա փաթեթ — Անի Արղության
Уведомление: Թումանյանական փաթեթ… Փետրվար ամսվա փաթեթ | Նաիրա Ազատյան
Уведомление: Մարտի 1-մարտի 5 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: Մարտի 1-մարտի 5 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) — Ջուլիետա Բաբայանի բլոգ
Уведомление: Ընթերցում — Անի Գյոզալյան
Уведомление: Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը — Նշանյան Արեգ
Уведомление: Մարտի 1-մարտի 5 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) – Մոնիկա Անդրիոլա
Уведомление: Մարտի 9-մարտի 12 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) — Հայոց լեզու, գրականություն
Уведомление: Մարտի 9-մարտի 12 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ) — Ես ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆն եմ բարի գալուստ իմ բլոգ
Уведомление: Տիգրան Հայրապետյան | Անապատի հազար տարի | Ազգային Արժեքներ և Քաղաքականություն — Նանե Ժամհարյանի բլոգ
Уведомление: Հովհաննես Թումանյան – Հայկ Պետրոսյան
Երեկոյան մեր ամառանոցի պատշգամբում հավաքված լսում էինք հայրիկին. նա զրույց էր անում և խորհուրդներ տալիս մեզ:
— Սովորական, հասարակ դրությունից դուրս գալու համար երկու ճանապարհ կա՝ վերև ու ներքև, և դա մարդու ձեռին է: Մարդն ինքը պիտի իրեն ճամփու վրա դնի, իրեն ճանաչի, իրեն ուղղություն տա ու զարգանա:
Մեծ բան է և չափի զգացումը, ներդաշնակի զգացումը: Մարդն ամեն ինչ պիտի կրթի, մշակի՝ աչքն էլ, ձեռքն էլ, լեզուն էլ: Արջն էլ է ման գալիս, եղնիկն էլ, կաքավն էլ, ագռավն էլ, բայց տես ի՜նչ տարբերություն կա նրանց շարժուձևի մեջ:
Ամեն մարդ իր ձևն ու շարժումը պիտի ունենա՝ կիրթ և վայելուչ: Խոսելը հանաք բան հո չի. կխոսեն շեշտով, հաստատուն, մարդու նման:
Ուշադրությունը պիտի կրթել, կենտրոնացած լինել: Լսլեը ոչինչ չի նշանակի, բանը հասկանալն է. բանը տեսնելն է և ոչ թե նայելը:
Այսպես զրույց էր անում, ուզում էր, որ երեկոները չիջնեինք պարկը, այլ մնանք իր մոտ:
Նվարդ Թումանյան
НравитсяНравится
НравитсяНравится
Уведомление: Կարդում ենք Թումանյան | Վիգեն Հովակիմյան
Уведомление: Թումանյանական օրեր — Լևոն Ավետիսյան, Ավագ դպրոց 9․7-րդ դասարան
Уведомление: Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը» – Նարօտ Դավթյան
Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Ալիսա Հակոբյան
Уведомление: Հ. Թումանյան. առաջադրանքներ – Նանե Մոմչյան
Уведомление: Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը. — Վիկտորիա Իսրաելյան
Уведомление: Հովհաննես Թումանյան.Առաջադրանքներ: — Մարգար Ներսեսյան
Уведомление: Հովհաննես Թումանյան | Վահան Մանուչարյան
Уведомление: Հ. Թումանյան վարժություններ – Սոնա Բիանջյան