Փակի՛ր աչքերդ

6df_zs_9epi

Փակի՛ր աչքերը: Ուղղակի զգա՛: Դու, եթե գտնելու փորձ չանես` կգտնես ինձ․․․

Ուղղակի լսի՛ր դռնապանի թիակի քսքստոցը:

Լսի՛ր նրա շնչառությունը, ով հիմա կողքիդ է:

Լսի՛ր` ինչպես են շուկայում վիճում խուրմայի սկուտեղի մոտ կանգնած այն երկուսը։

Զգա՛  փչացած հյութի տտիպ համը, ծառի կեղևի յուրաքանչյուր կնճիռը, երազից այրվող ափերը, քո գրպանի փոքրիկ տուփը…

Բացի՛ր այն, ինչ վաղուց մոռացվել է, բացիր և նրանց, ովքեր վաղուց քո կողքին են:

Փոխի՛ր ծովը և նավակները:

Կործանի՛ր հիշողության էջերը։

Նայի՛ր ուրիշի պատուհաններին, հին գրախանութների դարակները, սեփական զարդատուփերը, զգա՛ աշնանային օրերի անտառի հոտը։

Շնչի՛ր բաժանման հոտը, տաք հացի ճշմարտությունը, նոր գրերի ուրախությունը…

Ես մի՛շտ քո կողքին եմ` ճմռթված սավանների, նամակների մեջ և լույսով ողողված խոհանոցում։

Թափառաշրջիկից փչող կծու հոտ: Կանգնի՛ր, դեմքդ մի՛ շրջիր:

Քարացի՛ր: Լսի՛ր: Հպվի՛ր։

Ես ամենի մեջ եմ: Տեսնո՞ւմ ես: Իսկ հիմա…

Փակի՛ր աչքերդ: Ուղղակի զգա, լա՞վ…

Աղբյուրը՝  Мариам Головня

Նկարի հեղինակ՝  Նինո Չակվետաձե

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Փակի՛ր աչքերդ

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s