Դարձ ի շրջանս յուր

kakachՄարդկանց, ինչպես նաև ժողովուրդների կյանքում պատմությունները կրկնվելու սովորություն ունեն…

Գուցե զարմանալի թվա, բայց միշտ խուսափել եմ լուռ լռությունից, որովհետև այն ինձ շեղում է հետևել մտքերիս: Իսկ ես սիրում եմ հետևել մտքերիս աղմկոտ ու խենթ ընթացքին…

Մտքերը շաղախված են պրկված աղմուկ ունեցող խելագար  լռությամբ, որոնք կուտակվում-հավաքվում ու հանկարծակի մարմին ստանալով՝ անսպասելի հայտնվում են: Մտքի կենտրոնացումը ավարտվում է, երբ գալիս է վերջակետը՝  բառի հագուստը հագին:

Սիրում եմ մտքի ծնունդն ու ամեն անգամ օրհնելու նման ասում եմ` բարով ես եկել, ես քեզ վաղուց էի սպասում: Սպասում էի` հասկանալու համար ինքս ինձ: Ու վերջապես հասկացա…

Ու վերջապես հասկացա՝ ինչ չես ուզում տեսնել, ամենևին չի նշանակում, որ այն դադարում է գոյություն ունենալուց: Ավելին` ոչ միայն չի դադարում գոյություն ունենալուց, այլև շարունակում է ապրել ու աստիճանաբար զարգանալ քո մտքում, հոգում ու մի օր էլ՝ արդեն մարմնում, քո ու քո երկրի սահմաններում…

Ու մի օր էլ այդ ինչ-որ բանը հասունանում է, նյութականանում` ստանալով մարմին, ու քեզ արդեն ստիպում է հաշվի նստել իր գոյության հետ: Ու քեզ այլ բան չի մնում, քան վերադառնալ այնտեղ, որտեղից սկսվել է այս ամբողջ շրջանը` դարձ ի շրջանս յո՞ւր:

Դարձ ի շրջանս յուր…

Ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան չի անցնում այնքան ժամանակ, քանի դեռ դու չես հասկացել՝  որտեղ է քո ու քեզ ծնունդ տվող ժողովրդի սխալը: Միայն թե չփորձես փախչել, միևնո՛ւյնն է, այն ժամանակավորապես է քեզ թողնելու: Գնալու է, բայց հեռվից միշտ թաքուն հետևելու է քեզ ու հենց զգաց, որ հարմար առիթ է՝ դավադիր մեկի նման նորից է հայտնվելու: Ու դու, անկախ քո կամքից, կրկին հայտնվելու ես շրջապտույտի մեջ:

Դա՛րձ ի շրջանս յուր…

Ու, ի տարբերություն նախորդ անգամվա, այս այցելությունը լինելու է շատ ավելի ցավոտ: Փախչելու տեղ չունես, կանգնի՛ր, համարձակ նայի՛ր քո ու քո ժողովրդի պատմության աչքերի մեջ, ինչ գնով էլ լինի ու ինչքան էլ ծանր լինի, փորձի՛ր հասկանալ։ Հընթացս թո՛ւյլ տուր, որ ցավը գետի նման հոսի քո միջով՝ սրբելով-տանելով անցյալից մնացած ինչ-ինչ բաներ:

Ու, եթե ուժ ունեցար ու ցավի միջով լույսի շող կաթաց հոգուդ մեջ, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ, իսկ, եթե ցավը շարունակի մնալ մթամած ու տխրություն բերել քո սրտին ու հոգուն, ուրեմն՝ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դու կարծում ես: Ուրեմն՝ ցավը քեզ է սիրահարվել, դու՝ ցավին: Ու դուք հետայսու ապրելու եք միասին՝ անդավաճան սիրահարների նման․․․

Եթե չես ուզում վերջնակետվել-խճճվել ու մոլորվել-մնալ բանականության տմարդի ցանցում, ստիպված ես խմբագրել-սրբագրել քո ու քո ժողովրդի կատարած ճակատագրական սխալները․․․

Մարդկանց, ինչպես նաև` ժողովուրդների կյանքում պատմությունները կրկնվելու սովորություն ունեն, քանի դեռ մարդը կամ ժողովուրդը չի լուծել խնդիրը։

Իմաստություն մեր աշխարհին։ Խաղաղություն ամենեցուն:

Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

13 отзывов на “Դարձ ի շրջանս յուր

  1. Նունե Մովսիսյան:

    Աշխարհը խռովելու է քեզնից, և, որ ամենաահավորն է՝  ինքդ ես խռովելու քեզնից: Ու գիտե՞ս՝  այս աշխարհում ամենադժվարը՝  ինքդ քեզ դուր գալն է, ամենավախենալուն՝ ինքդ քեզնից երես թեքելը:

    Нравится

  2. Նունե Մովսիսյան:

    «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ.
    ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս.
    ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք։ Հովհ.14:26

    Нравится

  3. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Էդ ո՞ր օրենքով… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: «Հայկական կակաչը» ամփոփում է տարին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий для Նունե Մովսիսյան Отменить ответ

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s