Ապրիլի 7, թե՞ մարտի 8

mimozaՄեղքս ինչ թաքցնեմ՝  համառորեն սպասում եմ, թե երբ են մեր պետական այրերը տոնացույցում փոփոխություն անելու։ Ամեն դեպքում՝ հույսս դեռ չեմ կորցրել, որ երբևէ մարտի 8-ը կփոխարինվի ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության սիրուն տոնով: Մի բան հաստատ է՝  ապրիլի 7-ի մեջ խորին խորհուրդ և բովանդակություն կա, եկեք հասկանանք` ինչ կա մարտի 8-ի մեջ:

Տոնին ծնունդ է տվել Կլարա Ցետկինը: Նա գերմանացի մարքսիստ էր, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության  հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան: 1908 թվականի մարտի 8-ին կայացավ կանանց իրավահավասարության համար ընթացող ցույց: Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ ստանալ։

1917 թվականին Խորհրդային Միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները, իսկ 1967 թվականին այն ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ Հա, ի դեպ, փակագծերում ասեմ, որ մարտի 8-ը, որպես տոն, չեն նշում անգամ Կլարա Ցետկինի հայրենիքում՝ Գերմանիայում։

Մենք, կարծես թե, մերժել ենք, չէ՞, բոլշևիկյան հեղափոխությունը և մարքսիստական գաղափարախոսությունը: Չնայած` հա՞ որ…։ Հարց` այդ դեպքում ինչո՞ւ ենք ընդունում գաղափախոսության արգասիք համարվող այդ տոնը` մարտի 8-ը:

Մինչ դուք կպատասխանեք այդ հարցին, պատմության անիվը մի քիչ էլ ետ պտտենք և փորձենք հասկանալ մարտի 8-ի ակունքները: Այն, պարզվում է` հուդայական տոն է, կոչվում է Փուրիմ և նվիրված է Պարսկաստանի` ազգությամբ հրեա թագուհի Էսթերին, ով իր հմայքով, խորամանկությամբ ու նենգությամբ տասնյակ հազարավոր պարսիկների, այդ թվում` կանանց և երեխաների, կոտորածի պատճառ է  դարձել: Այս տոնը հրեաները նշում են մեծ շուքով, տոնախմբությամբ, երաժշտությամբ և պարերով: Հետևությունները թողնում եմ ձեզ…

Ինձ որ հարցնեք` գարունն ինքնին տոն է՝ հոգու կիրակիի նման մի բան. գարնան ամեն օրն էլ տեղով տոն է, էլի…: Գարնան յուրաքանչյուր օրը, գոնե ինձ համար, մանկությունից հետս բերած պատկառուկի (միմոզա) բույր ունի, որը նույնքան իրական է, որքան հիմա զարդասեղանի վրայի իմ սիրած օծանելիքը՝  Pur Desir de Mimosa-յի սրվակի տեսքով (ճիշտ այդպես՝ բույրերի տեսքով են բուրում նաև ամառն ու աշունը. ամառը՝ օշինդրի, աշունը՝ քրիզանթեմի հոտով…):

Թեև Սեբաստացի TV-ին այս հաղորդումը (ականջներդ կանչի Միշա Ավդալյան և Շահանե Խաչիկյան) նկարահանել է տարիներ առաջ, բայց դե, սիրելի կանայք, մեկ է, նույն բանն այսօր էլ եմ ասում: Հույս չունենաք` վաղն էլ եմ ասելու…

Այնպես որ, շնորհավոր ապրիլի 7։ Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

Հարգանքով` Նունե Մովսիսյան

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s