Հովհաննես Քաջազնունի «Չենք գիտեցել նախատեսնել»

Հովհաննես-Քաջազնունի-1024x620-1

Հովհաննես Քաջազնունի- Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ։ Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի, իսկ այնուհետև նաև Հայաստանի ճարտարապետության վրա։

«Հոգով սնանկներն են, որ կարող են լքել անկախության գաղափարը։ Մեր անկախությունը դրված է այնպիսի հիմքերի վրա, որ ոչ ոք չի կարող այն քանդել. հայ ժողովուրդն իր խոսքն արտասանել է»: Հովհաննես Քաջազնունի

Դաշնակցությունը անելիք չունի այլևս (հատված)

ԵթԷ ուզենանք մի ընդհանուր գնահատում անել մեր կատարած շատ ծանր աշխատանքի ու ձեռք բերած արդիւնքների՝ Հանրապետութեան անկախութիւնը հռչակելուց յետոյ, պէտք է ասենք՝ որ պարծենալու շատ բան չունենք. պէտք է ասենք, որ մեզ վիճակւած բեռը — պետութիւն կազմելու ու պետական կեանքը ղեկավարելու գործը — մեր ոյժերից շատ վեր է եղել:

Անհերքելի ճշմարտութիւն է, որ Հայաստանի դրութիւնր եղել է բացառիկօրէն ծանր ու մեր աշխատանքի պայմանները՝ բացառիկօրէն անբարեյաջող, բայց անհերքելի է եւ այն — անհերքելի է գոնէ ինձ համար ― որ սրա վրայ աւելացել է նաեւ մեր սեփական անկարողութիւնը, պետական գործեր վարելու անձեռնհասութիւնը։

Եթէ ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպէտք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հէնց այդ նախատեսնելու ընդունակութիւնն է, որ չենք ունեցել բնաւ:

Մենք շարունակ սխալւած ենք եղել մեր հաշիւների մէջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտեցել նախատեսնել:

Մեր ամենամեծ թուլութիւնը այդ է եղել:

Ապա չենք ունեցել որոշ ու յստակ գիտակցութիւն մեր անելիքի մասին, չենք ունեցել մի ղեկավարող սկզբունք ու տեւողական, հետեւողական սիստեմ, գործել ենք կարծես յանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանւել ենք, պատից-պատ ընկել, կէսկուրօրէն շօշափելով ոտներիս տակի հողը:

Չենք ճանաչել ու յաճախ գերագնահատել ենք մեր կարողութեան չափը, չենք հասկացել դժարութիւնների մեծութիւնը, արհամարհել ենք հակառակ ոյժերը եւ թեթեւամտութետն աստիճանի անփոյթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդէպ:

Կտրուկ ենք եղել, ուր պետք էր ծայրայեղ զգուշութիւն ու անվճռական այնտեղ, ուր պէտք է կտրուկ լինէինք:

Չենք կարողացել տարբերել պետութիւնը կուսակցութիւնից ու կուսակցական մտայնութիւն ենք մտցրել պետական կեանքի մէջ:

Պետական մարդիկ չէինք մենք:

Պակաս անբարեյաջող պայմաններում թևրեւս կարողանայինք՝ սխալւելով ու քնթահարւելով հանդերձ՝ գտնել վերջապէս ճամփան, ոտներս մի տեղ ամրացնել ու կամաց-կամաց շինել, կարգաւորել պետական շէնքը: Բայց այն սոսկալի պայմանների մէջ՝ մենք չէինք, որ պիտի կարողանայինք — առանց որեւէ յենարանի, միայն մեր ոյժերին թողած — կատարել այդ հերկուլեան աշխատանքը:

Թող ոչ ոք չվիրաւորւի այս խօսքերից․ անբարեացակամ մարդու չարախնդութիւն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում: Չէ՞ որ անկարողների առաջի շարքում ձեր կողքին ու ձեզ հետ միասին՝ եղել եմ ել ես․ ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեզ չափ պատասխանատու մեր պարտութեան:

Պատասխանատու, ասի… Քաջութիւն չանեմ աւելացնելու, որ մենք ոչ միշտ ու ոչ հարկաւոր չափով գիտակցել ենք, թէ ինչ մեծ պատասխանատւութիւն ենք վերցրել մեզ վրայ. ապա նաեւ, թէ ոչ միշտ ու ոչ հարկաւոր չափերով բարեխիղճ ենք եղեք մեր պարտականութիւնների հանդէպ… Քաջութիւն չունեմ, որովհետև, վախենամ եմ թէ անարդար լինեմ: Բայց — ո՞վ գիտէ — գուցէ ինձանից աւելի անաչառ մի մարդ այդ էլ ասի ու անիրաւացի չլինի..

Ի՞նչ է ներկան:

Արաքսի ու Սեւանի միջեւ ունենք այսօր մի փոքրիկ Հանրապետութիւն, անունով անկախ, իսկ իրօք՝ վերահաստատւող Ռուսական կայսրութեան ինքնավար ծայրագաւառներից մէկը:

․․․ Հանրապետութիւնը անկախ չէ, նա կազմում է դաշնակցական Անդրկովկասի ու ապա՝ դաշնակցական Ռուսաստանի մի մասը. փաստօրէն՝ մի ինքնավար նահանգ է Հայաստան, Մոսկւայի հսկողութեան ու հրամանատարութեան տակ:

Այս դրութիւնը կարո՞ղ է արդեօք բաւարարել մեր կուսակցութիւնը, սա՞ է արդեօք մեր քաղաքական իդէալը:

-Հարկէ, ոչ:

Աղբյուրը՝  Հովհաննես Քաջազնունի «Դաշնակցությունը անելիք չունի այլևս»

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s