Ապրիլի 26-ին ծնվել է անգլիացի նշանավոր թատերագիր Վիլյամ Շեքսպիրը:
Ժաքի մենախոսությունը «Ինչպես կամենաք» պիեսից
Ամբողջ աշխարհը բեմ է,
իսկ մարդիկ` սոսկ դերասաններ.
Նրանք ունեն իրենց ելքերն ու մուտքերը,
Եվ մարդն իր բաժին ժամանակում շատ դերեր է խաղում
տարիքային խմբերի յոթ արարներում:
Սկզբում թնկթնկացող ու կերած կաթը ետ տվող
մանչուկն է դայակի գրկում:
Իսկ հետո նվնվացող դպրոցականը` իր պայուսակով,
վաղորդյան ցոլացող դեմքով, խխունջի նման ծանրաքայլ ,
իր կամքին հակառակ դպրոց է գնում:
Իսկ հետո սիրահարը` հնոցի նման տնքացող,
հոգու տիրուհու հոնքին ներբողած
իր քնարական վշտաթախիծ տողերով:
Իսկ հետո հովազամորուք զինվորը` լի տարօրինակ երդումներով,
պատվախնդիր, վեճի մեջ արագ ու հանկարծահաս.
Ով նույնիսկ հրանոթի փողի մեջ
պղպջակային համբավ է փնտրում:
Իսկ հետո արդարության ջատագովն է` բավականին կլորիկ փորով`
կաշառքի չափերին հարիր,
Խստահայաց աչքերով ու ձևապաշտ կտրված մորուքով,
Լի հին իմաստուն ասույթներով ու նորօրյա օրինակներով.
Եվ այդպես նա խաղում է իր դերը: Վեցերորդ տարիքային խումբը
նրա արդեն նիհար մարմնին փոխան ու հողաթափեր է հագցնում,
Ակնոցը քթին ու մի տոպրակ կողքին, երբ դեռ լավ պահպանված են
իր ջահել օրերի գիտրիները,
Ու մի աշխարհ` չափազանց մեծ
նրա ծալված ծնկների ու արդեն ոչ ահազդու տղամարդկային ձայնի համար,
Որը կրկին փոխվում է մանկական թոթովանքի`
շնչառության մեջ խզզոցներ, ու ֆսսոցներ:
Եվ բացվում է վերջին տեսարանը`
վերջ դնելու մի կյանքի պատմության շղթային:
Դա երկրորդ մանկությունն է` ընդամենը մի ինքնամոռացում`
Առանց ատամների, առանց աչքերի, առանց համի զգացողության, առանց ամեն ինչի:
Թարգմանեց Յուրա Գանջալյանը
Աղբյուր՝ Յուրա Գանջալյանի բլոգ
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շեքսպիր, սոնետներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլի 25-30 – Սաթենիկ Հովհաննիսյան
Уведомление: Կարդում ենք արտասահմանյան գրականություն – Սաթենիկ Հովհաննիսյան