Ինչու է ժամանակն արագացել

111

Ժամանակը կրճատվում է, քանի որ բարությունն է անհետացել:
Ժամանակն առանց բարության դառնում է ինչպես հոսուն հեղուկ։ Հեղուկ, որը ջրի պես սահում է մատների արանքից։ Ժամանակը նմանվում է ջրի՝  անիմաստ, աննպատակ և անհոգի…

Աղոթքի իմաստը հետևյալն է՝ մարդիկ ժամանակը բաժանում են հատվածների, տալիս ձև և խտություն: Մարդը աղոթքի միջոցով կանչում է Արարչին, դիմում է Նրան և բարություն ստանում։ Հիշում է Հավերժության մասին: Մարդն առաջանալով ժամանակի գետի մեջ՝ տեսնում է աշխարհը․․․

Մարդը աղոթքի շնորհիվ պայքարում է առօրեականության, հրատապ նորությունների, միօրինակ աշխատանքի և միապաղաղ հարաբերությունների դեմ: Ինքն իրեն մարդ է զգում: Հասկանում է, որ կա Մեկը, ով ստեղծել է իրեն, որ բացի այս երկրային ունայն աշխարհից, կա նաև մեկ ուրիշը…

Եթե ​​ժամանակը արագացել է, և այն չի բավականացնում, եթե օրերը միաձուլվել են մոխրագույն շերտի մեջ, ինչպես ձմռանը ճանապարհի եզրին գտնվող ծառերը, երբ արագ ես վարում՝  նշանակում է, որ բարությունն անհետացել է: Լույսն է մարել. Եվ մենք հայտնվել ենք մութ թունելում կամ գիշերային ճանապարհի վրա՝  մթության մեջ։

Ժամանակը, իրոք, փոխվել է: Ժամանակի արագացումը խոսում է աշխարհին մոտեցող վերջի մասին: Հնարավոր է` այն ամենևին էլ մարդկությանը սպառնացող համաշխարհային աղետը չէ: Աշխարհի վերջը գալիս է, երբ մթնում է և, երբ լույսն է քչանում: Ահա, թե ինչ է նշանակում աշխարհի վերջ․ դու գնում ես մութ թունելի միջով՝ արագ և անիմաստ՝ ոչինչ չհասցնելով հասկանալ և զգալ սրտով…

Արդարների օրերը երկար կլինեն երկրի վրա: Այդպես է գրված։ Եվ այս խոսքերը հիմա հասկանալի են՝ բարությունը փոխում է ժամանակի արագությունը։ Բարությունը հավատ է և լույս: Եթե կա բարություն՝  ժամանակը երկարում է, իսկ, եթե չկա՝  ժամանակն արագանում է և սկսում թռչել, որովհետև օրերի դատարկ առօրյայի մեջ իմաստ չկա, ինչպես որ իմաստ չկա պարապ խոսքերի և ուղևորությունների մեջ…

Այս խոսքերի մեջ խորը իմաստ կա․ առանց բարության՝  ժամանակն արագանում է և անհետանում:

Իսկ արդարների օրերը երկարաձգվում են: Նրանք  ժամանակային այլ մատերիայի մեջ են, որն ավելի մոտ է Հավերժությանը…

Աղբյուր՝  Աննա Կիրյանովա

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s