Մի վճարիր քո առողջությամբ

145170686_1239315656486825_3166247782989571835_n

Ձեզ թույլ մի´ տվեք չարանալ, զայրանալ, ներվայնանալ: Հատկապես, եթե ստիպված եք զսպել զգացմունքները և դիմանալ վատ վերաբերմունքին, որովհետև այդկերպ վարվելով՝  դուք վճարում եք ձեր առողջությամբ։ Սա այն է, ինչ կարևոր է անպայման հիշել:

Մենք պետք է հոգ տանենք մեր առողջության մասին։ Այն մեր գլխավոր կապիտալն է այս դժվարին ժամանակներում: Փող կարելի է վաստակել։ Աշխատանք կարելի է գտնել։ Նույնիսկ նոր հարաբերություններ կարելի է սկսել: Եվ այս ամենը միայն այն դեպքում, եթե կա հիմնական կապիտալը` առողջությունը: Եթե կա մտավոր, ֆիզիկական և հոգեկան առողջություն, եթե ​​ամեն ինչ կարգին է, ուրեմն՝ մնացածը կլինի։

18-րդ դարի վերջին մի այսպիսի բժիշկ է եղել՝ դոկտոր Ջոն Հանթերը։ Նա շատ գիտուն մարդ էր և գործնականում ուսումնասիրել էր բոլոր հիվանդությունները: Նա նույնիսկ միտումնավոր վարակվում էր, որպեսզի ավելին իմանա այս կամ այն հիվանդության պատճառների մասին և գտնի կանխարգելման, բուժման լավագույն միջոցները։ Բժիշկ Հանթերի խոսքերն իր աշխատության մեջ մեջբերել է փիլիսոփա Պիտիրիմ Սորոկինը։ Թեև այդ խոսքերը երկու հարյուր տարեկան են, այդուհանդերձ, այսօր էլ չեն կորցրել արդիականությունը

Մի անգամ բժիշկ Հանթերը հիվանդանում է անգինայով: Նա որոշ ժամանակ մտածելուց հետո գլխի է ընկնում, թե ինչից կարող էր սկսել կոկորդը ցավել: Վերհիշում է իր զգացմունքները և, ահա թե ինչ է ասում. «Իմ կյանքը գտնվում է ցանկացած խաբեբայի ազդեցության տակ, ով կարող է ինձ զայրացնել»։

Եվ փիլիսոփան ավելացնում է. «Ժամանակակից հոգեսոմատիկ բժշկությունը գտնում է, որ ուժեղ հուզական խանգարումները, հատկապես ագրեսիվ, անտագոնիստական ​​տեսակի թշնամական եսը համարվում են սրտանոթային, շնչառական, աղեստամոքսային, արտազատման, մաշկի, էնդոկրին և միզասեռական խանգարումների, ինչպես նաև էպիլեպսիայի և գլխացավերի ծնող գործոններից մեկը»:

Եվ նա միանգամայն իրավացի էր։ Հեռու մնացեք խաբեբաներից, ովքեր գողանում են ձեր առողջությունը: Նրանք չարացնում և զայրացնում են ձեզ, ստիպում են արդարացումներ գտնել՝  նվաստացնելով ձեզ, դիտավորյալ նյարդայնացնում են, վիրավորական բաներ ասում…: Պետք չէ ձեր կյանքը նրանց ձեռքը հանձնել։ Նրանք, որպես կանոն, ագահ են ու անկուշտ:

Առողջությունը պետք է ավելի շատ պաշտպանված լինի, քան փողը։ Մեր գլխավոր կապիտալը հենց առողջությունն է: Եվ պետք չէ ընկնել խաբեբաների իշխանության տակ. նրանք կարող են մեզ զրկել այդ կապիտալից:

Ահա այսպիսի կարևոր կանոն՝ ինքներդ ձեզ պաշտպանեք դժվարին ժամանակներում:

Աղբյուր՝  Աննա Կիրյանովա

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s