Մենք չենք կարող վերահսկել մեր մտքերն ու զգացմունքները։ Անհանգստություն, վախ, հուսահատություն, ցավ. որքան շատ ենք ձգտում վերահսկել այս զգացմունքները, այնքան ավելի անօգնական ենք մեզ զգում: Ոչ ոք չի կարող մեզ երաշխավորել լիարժեք անվտանգություն և անամպ տրամադրություն. երաշխիքներ չկան: Ցանկացած պահի ամեն ինչ էլ կարող է պատահել: Այդպիսին է կյանքը։
Սակայն կան բաներ, որոնք մենք կարող ենք վերահսկել՝ մեր խոսքերն ու գործողությունները: Դրանք ամբողջությամբ մեր վերահսկողության տակ են: Հոգեպես առողջ մարդը իշխանություն ունի իր գործողությունների և խոսքերի վրա: Հենց դրանով էլ նա տարբերվում է աննորմալից:
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել: Ինչ-որ տեղ ցավում է՝ գնացեք բժշկի: Ինչ-որ բան կոտրվել է՝ վերանորոգեք: Ցուրտ է՝ տաք հագնվեք: Անձրև է գալիս՝ անձրևանոց բացեք: Պատասխանի կարիք ունեք՝ հարցրեք բանիմաց մեկին:
Չվիրավորել ուրիշների զգացմունքները ձանձրալի հայացքով, բողոքներով կամ ագրեսիվ պահվածքով. սա միանգամայն մեր ուժերի սահմաններում է: Հենց որ դադարեք կառավարել մտքերն ու զգացմունքները, վստահեք ինքներդ ձեզ, գիտակցեք, որ վախենալն ամոթ է, անհանգստանալը՝ հիմարություն, վիրավորվելը՝ մեղք, այսինքն՝ հենց որ սկսեք կառավարել ձեր խոսքերն ու գործերը՝ կգա թեթևացումը։
Ոչ ոք չի կարող լիովին կառավարել զգացմունքներն ու մտքերը։ Սակայն քիչ, թե շատ կիրթ մարդիկ կարող են կառավարել իրենց խոսքն ու գործը։ Եվ այդ վերահսկողությունը բուժիչ է. այն ամոքում է, ամրացնում է հարաբերությունները, վերականգնում է մտքի խաղաղությունն ու ինքնահարգանքը:
Հետևաբար, մենք պետք է դադարենք վերահսկել մեր զգացմունքներն ու մտքերը. դա հսկայական ներուժ է պահանջում: Պետք է պարզապես վերահսկել խոսքն ու գործը։ Դա շատ ավելի հեշտ է ու պարզ: Եվ արդյունքներն էլ տեսանելի են անմիջապես…
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Աննա Կիրյանովա կայքէջ