Հոտը նույնպես կարող է պաշտպանել բացասականից։
Գիտական լեզվով ասած՝ հոտը կարող է ունենալ ապոտրոպ, ասել է թե՝ պաշտպանիչ գործառույթ։ Ճիշտ հոտը թալիսման է չարի դեմ։
Այդ պատճառով, հնագույն ժամանակներից ի վեր, խունկը օգտագործվել է չար ոգիները դուրս մղելու և տարածությունը մաքրելու համար: Հնում առատորեն օծվում էին անուշաբույր նյութերով, եթե, իհարկե, միջոցները թույլ էին տալիս։ Բանն այն էր, որ խունկը շատ թանկ էր. դրանք պահվում էին գանձարաններում ՝ ոսկու և թանկարժեք քարերի հետ միասին:
Բույրը վանում է մութ հոգիներին, պաշտպանում զայրույթից և նախանձից: Հոտերը օգտագործվել և մինչև հիմա օգտագործվում են ծեսերի, կրոնական արարողությունների ժամանակ: Մյուռոնը, խունկը, կնդրուկը մաքրում են տարածությունը և մարդու հոգին։
Բայց կա միանգամայն մատչելի հոտ, որը ցանկության դեպքում կարող եք օգտագործել։ Դա վարդի բույրն է: Այն հանգստացնում է, ունի հակասթրեսային ազդեցություն, բարելավում է տրամադրությունը և լավացնում հիշողությունը: Աշակերտներն օտար լեզու սովորելիս՝ լավագույն արդյունքներ են ցույց տալիս, երբ նրանց թույլատրվում է վարդի բույր զգալ․ արդյունքները սպասվածից 30 տոկոսով ավելին էին:
Եթե ննջասենյակում վարդերի փունջ կա դրված՝ մարդիկ ավելի լավ և խորն են քնում։ Իսկ վարդի բույրը վայելողների տրամադրությունը լավանում է։
Եթե ինքնավստահության ու մտքի խաղաղության կարիք ունեք, կարող եք հոտոտել վարդի բույր կամ վարդի յուղի հոտ: Կարող եք օգտագործել նաև վարդի բույրով օծանելիքներ։ Օծանելիքները կարող են դառնալ ձեր ապոտրոպները՝ պաշտպանն ու թալիսմանը։
Ընդ որում, պարտադիր չէ, որ դա վարդի բույր լինի: Դուք ունե՞ք սիրած բույր։ Իսկ սիրած օծանելի՞ք։ Ահա և դրանք օգտագործեք կարևոր հանդիպումից կամ դժվար այցից առաջ։ Օգտագործեք նախքան հանդիպելն այն մարդկանց, ովքեր կարող են անբարյացակամ լինել ձեր նկատմամբ։ Հոտը կպաշտպանի ձեզ:
Հետաքրքիր մի փաստ ևս․ համակարգչի էկանից այն կողմ առավել գրավիչ են թվում այն մարդիկ, ովքեր օգտագործում են օծանելիք։ Բայց չէ՞ որ հոտն անհնար է զգալ․․․
Գիտնականները հաստատում են՝ այդ մարդիկ ավելի վստահ ու հանգիստ տեսք են ունենում: Հնարավո՛ր է։ Հնարավոր է նաև, որ մարդիկ մեզ համար անհասկանալի կերպով էկրանից այն կողմ զգում են պաշտպանվածությո՞ւն․․․
Այնպես որ, բացասականից պաշտպանվելու և սեփական պաշտպանությունն էլ ավելի ամրապնդելու ամենապարզ միջոցը սիրած բույրով օծվելն է կամ էլ՝ վարդից հոտ քաշելը․․․
Աղբյուրը՝ Աննա Կիրյանովա
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Ծանոթագրություն-Ապոտրոպ ἀποτρόπαιος-Ապոտրոպիան (հին հունական բայից apotrepo — «շրջվել») թալիսման է, որը պետք է զերծ մնա չար աչքից և վնասից: Նման թալիսմանը կարող է լինել պատկեր, ամուլետ, կամ կարող է լինել ծես կամ ժեստ: Օրինակ ՝ մարդուն վնասից պաշտպանող ապրոթիկ մոգություն է փայտի վրա եռակի թակելը, որը շատերին է ծանոթ:
Կարող եք ծանոթանալ նաև՝ Մարդահոտ կամ էներգետիկ հոտ