Հոգեկան տրավման՝ նոր հնարավորություն

tumblr_nwsnd4Vb2s1u1zlvto1_500

Եթե ​​դուք ստացել եք հոգեկան կամ էմոցիոնալ տրավմա և կարողացել եք հաղթահարել այն, ապա դուք այդ բեռով կարող եք ապրել մինչև կյանքի վերջ։

Հոգեկան կամ էմոցիոնալ տրավմաներից հետո հնարավոր է երկու ճանապարհ։

Առաջին ճանապարհ՝  ամաչել, որ դա տեղի է ունեցել հենց ձեզ հետ։ Վախենալ, որ այն կարող է կրկնվել։ Փակվել, որպեսզի չհիշեք: Ատել վիրավորողին, մեղադրել նրանց, ովքեր ձեզ չեն պաշտպանել: Դադարել շփվել և լռել։ Միայնակ տառապել և ձևացնել, որ ամեն ինչ լավ է։ Յուրաքանչյուր տրավմա հակված է մեզ մեկուսացնել, ուրեմն՝ կտրելի է կտրել կյանքի այն հատվածը, որը մեզ ցավ է պատճառում։ Դադարել շփվել այն մարդկանց հետ, ում հետ տհաճ է, ձևացնել, որ «ուղղակի չեք ուզում», մինչդեռ իրականում անընդհատ մտածել նրանց մասին:

Բայց կա նաև երկորդ ճանապարհը։ Դուք կարող եք զգալ հուզական, ֆիզիկական և հոգևոր բուժման հրաշքը: Եթե դուք սկսեք այստեղից, հետո կպարզվի, որ ձեր տրավման կարող է ձեզ տալ ավելին, քան վերցրել է: Ինչ-որ մեկին վստահելով՝ հանկարծ կբացահայտեք, որ թեև եղել է մեկը, ով քեզ խոցել է և չի ընդունել, սակայն կան ևս տասը, ովքեր կընդունեն և կաջակցեն քեզ: Մեկ անձի կողմից մերժված լինելով՝ դուք կարող եք բացահայտել, որ ընդունված եք մնացած աշխարհի կողմից: Եվ, որ մյուսները ընդունում և սիրում են ձեզ՝  բոլոր դրսևորումներով հանդերձ։ Դուք ստիպված կլինեք սովորել բաներ, որոնք երբեք չէիք սովորի, եթե այդ տրավման չունենայիք: Ստացած հոգևոր տրավմայից բուժումը կարող է ձեզ տանել անսպասելի վայրեր, այլ երկրներ, որտեղ դուք ուղղակի չէիք լինի, այն ձեզ կտա ամենատարբեր փորձառություններ և նոր գիտելիքներ: Բուժման որոնումը կարող է ձեզ հանդիպեցել զարմանալի մարդկանց:

Այդ ընթացքում դուք էլ ավելի լավ կճանաչեք ինքներդ ձեզ և կպարզեք, թե ինչպես է ամեն ինչ աշխատում ձեր ներսում: Եվ այդ ժամանակ կհասկանաք, որ ձեզ հասցված տրավման նվեր է հենց ձեզ համար։ Կոնստրուկտորե մի տուփ, որտեղից կարող ես հավաքել ամեն ինչ։ Դուք կարող եք անթափանց պատ կառուցել ձեր և աշխարհի միջև, կամ էլ՝  դեպի երկինք խոյացող սանդուղք ստեղծել․․․

Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր շնորհակալություն են հայտնել իրենց դժբախտությանը։ Մարդիկ երախտապարտ են եղել քաղցկեղի, ծնողների ամուսնալուծության, ծանր հիվանդության, ընկերների կողմից դավաճանության, աշխատանքից ազատվելու և նույնիսկ՝ սեռական բռնության ենթարկվելու համար։ Բայց դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ սկսում են հասկանալ, թե ինչ է տվել իրենց տրավման: Ընկնելով՝ նրանք դատարկաձեռն չեն վեր կենում։

Այսպես որ, հենց հիմա դուք կարող եք համարձակ կերպով վերցնել ձեր կյանքում տեղի ունեցած դժվարագույնը՝ այն համարելով որպես նվեր և նոր հնարավորություն: Այս աշխատանքը հեշտերից չէ, քանի որ սկզբում կարող է թվալ, թե ոչ մի նվեր էլ չկա։ Բայց այն հաստատ կա։ Հաջողություններ, որպեսզի կարողանաք գտնել:

Աղբյուր՝  Ագլայա Դատեշիձե

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Ագլայա Դատեշիձե կայքէջին

Նյութը թարգմանվել է Թագուհի Դավիդովնայի խորհուրդ-առաջարկով

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s