Միխայիլ Նաումովիչ Էպշտեյնը մեր ժամանակակիցն է․ փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ, գրաքննադատ։ Էպշտեյնը 39 գրքերի, ավելի քան 800 հոդվածների և էսսեների հեղինակ է, թարգմանվել է 24 լեզուներով։ Դասախոսում է Ռուսաստանի, Ամերիկայի, Գերմանիայի, Բրիտանիայի մի շարք համալսարաններում։
Հասցրեք սիրել
Տարիքի հետ գնալով՝ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում անսերության համար։ Ժամանակ չի մնում վեճերի, կշտամբանքների, ապացույցների, առարկությունների, հարաբերությունների պարզաբանման, օրվա թեմայի և դարակազմիկ մտքերի, քննադատության և առաջընթացի համար․ և ընդհանրապես՝ ոչ մի բանի համար ժամանակ չի մնում։
Միայն թե ժամանակ գտնեք սիրելու, գրկելու, փաթաթվելու մարդուն, ջերմություն տարածեք ձեր շուրջը, լողացեք ուրիշի ջերմության մեջ, ունկնդիր եղեք նրա սրտին ու շնչառությունը, կարողացեք շրջապատին փոխանցել գլխավորն ու ակնթարթայինը, որպեսզի այն անմիջապես դառնա բոլորինը․․․
Մտեք միասնության առեղծվածի մեջ, լցվեք քնքշությամբ և այն ձեր միջից դուրս բերելով՝ շաղ տվեք․ կարողացեք միանալ ձեր մտերիմի ամեն մի բջիջին, կառչեք, թափանցեք, խորացեք, միավորվեք․․․
Եվ շտապեք, հուսահատորեն շտապեք սիրո հարցում, քանի դեռ սիրո աղբյուրը չի մեռել քո մեջ և, քանի դեռ չեն կորել այն իրականացնելու միջոցները, քանի դեռ կան աչքերը, որ հիանաս, և՝ ձեռքերը, որ գուգուրես, և սիրտը, որ տառապես ու օրհնվես․․․
Որովհետև դժոխքը, ինչպես ասում էր Դոստոևսկին, սիրո անհնարինության գիտակցումն է՝ կյանքի ընթացքում այդ զգացմունքի չիրացումն ու չապրումակցումը․․․
Աղբյուր՝ Михаил Эпштейн
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Михаил Эпштейн: Агрессия против Украины — это самоубийство империи, которая устала от себя // Воздух