Ինչպես դուրս գալ մառախուղից և անորոշությունից

278788229_5430260276993188_5495701923066775838_n

Անորոշությունը, անհանգստացնող անհայտությունը նման է մառախուղի: Մեր օրերում ամեն ինչ պատված է անհանգստության մշուշով։ Ծանոթ աշխարհը հիմա մշուշոտ է, ապագան՝  նույնպես: Սա այն է, ինչ մենք այսօր ունենք:

Մառախուղը խորհրդանշում է անցումը մի վիճակից մյուսին, մի իրականության փոխակերպումը մյուսին։ Շատ մշակույթներում, նախքան հոգևոր խորաթափանցության՝  ճշմարտության պայծառ լույսին հասնելը, հերոսից պահանջվում է անցնել մութ, խիտ մառախուղի միջով:

Պատկերացրեք՝ դուք ավտոմեքենա եք վարում և ճանապարհին հանկարծ հայտնվում եք մառախուղի մեջ: Սկսում են գործել այլ կանոններ, այդպես չէ՞:

✅ Չի կարելի արագ գնալ, որովհետև տեսանելի չէ, թե ինչ կա առջևում: Չես կարող արագ և չմտածված գործել, մի խոսքով՝ չես կարող գործել նախկինի պես: Ինչպես երգում էր Վիսոցկին՝ մի քիչ դանդաղ, ավելի դանդաղ: Զգույշ և կանխամտածված քայլերը փրկում են, մինչդեռ շտապողականությունը կարող է կործանարար լինել։

✅ Հարկավոր է կրկնապատկել ուշադրությունը, զգոն լինել: Թուլանալու և ուշադրությունը չկենտրոնացնելու տեղը չէ և  ոչ էլ ձևացնելն է, որ ամեն ինչ նույնն է՝ առաջվա պես:  Ուշադրությունն ուղղակի փրկում է: Ո՞վ կարող է իմանալ, թե ինչ կա մառախուղից անդին՝  դանակը գրպանից դուրս հանած մե՞կը, թե՞ քո մեքենային բախվող մի ուրիշ մեքենա…

✅Տեսանելիությունը նվազում է։ Տեսանելի է ճանապարհի միայն մի փոքր հատվածը, և դա, գիտե՞ք, լավ է: Ապրենք օրով: Ծրագրեր կազմենք փոքր ժամանակահատվածի համար: Չմոռանանք, իհարկե, մեր երթի մասին, բայց ավելի լավ է կենտրոնանալ այսօրվա խնդիրների լուծման վրա և դնել կարճաժամկետ նպատակներ:

✅Ավելի շատ լույս: Կողքին՝ ավելի շատ լուսավոր մարդիկ, ավելի շատ լուսավոր տեքստեր, ֆիլմեր, երաժշտություն, մտքեր: Հավատն է Լույս տալիս, օգնում մառախուղի միջից դուրս գալ: Սերն էլ է Լույս, հույսը՝  նույնպես:  Իմաստությունն ու գիտելիքն էլ են ցրում մառախուղը՝  լուսավորելով ճանապարհը խավարի մեջ:

Ահա մառախուղի ժամանակ  երթևեկության,  ինչպես նաև՝  մառախլապատ ժամանակներում վարքագծի չորս կանոն: 

Կրոնի մեջ մառախուղը համարվում է այլաշխարհիկ ուժերի դրսևորում: Երբ այն ցրվի, կգա աննախադեպ բացահայտումը։ Աշխարհն այլ կլինի։ Ճշմարտությունը կփայլի։ Գաղտնիքները կբացահայտվեն, ճանապարհը պարզ կդառնա։ Թեև մառախուղը նորի ծնունդ է, էվոլյուցիա, զարգացում գաղտնիության վարագույրի հետևում, բայց, մեկ է, վտանգավոր է։ Գլխավորը դրանից դուրս գալն է։

Մառախուղի ժամանակ երթևեկության կանոններին հետևելու դեպքում՝ անպայման դուրս կգանք։ Չի կարելի վախից կանգնել: Կանգ առնելը նույնքան վտանգավոր է, որքան արագությունը: Դանդաղ շարժվելու դեպքում՝ ելք կգտնվի, իսկ մառախուղն անպայման կցրվի…

Աղբյուր՝  Աննա Կիրյանովա

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s